Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Նախագահն այցելեց Շիրակի մարզ

13.09.2014

 

 
 
Սեպտեմբերի 13-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Շիրակի մարզ: Հանրապետության Նախագահը մասնակցեց մի քանի կենսական նշանակության օբյեկտների շահագործման հանձնման արարողությանը: Առաջինը, ուր այցելեց Հանրապետության Նախագահը ՀՀ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնն էր: Կենտրոնում ՀՀ Նախագահին դիմավորեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին, ,,Այբ,, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, ,,Ձեռնարկությունների Ինկուբատոր,, հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և կենտրոնի տնօրեն Միսակ Ղարագյոզյանը: Կենտրոնի ժապավենը կտրելու պատիվը տրվում է Ֆելիքս Ցոլակյանին և Կարեն Ճշմարիտյանին: Կենտրոնի բակում Կարեն Ճշմարիտյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կարճատև ելույթներից հետո, Նախագահը և նրան ուղեկցողները շրջեցին կենտրոնում, այցելեցին ,,Ջի-Այ-Թի-Սի սթարթ-ափ,, ակումբ, ուսումնական և ,,ԱրմԹաբ,, լաբորատորիաներ, Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարական ծրագրի սենյակ, ,,Ռոստելեկոմ-ի,, գրասենյակ, ,,Դ-Լինք,, և ,,Ի-Վորսկ,, ընկերությունների սենյականեր, մուլտիմեդիա տաղավար: Շրջայցից հետո Նախագահը հանդիպեց Շիրակի մարզի ուսուցիչների հետ, կարճատև ելույթ ունեցավ, որի ժամանակ, կարևորելով կրթական բարեփոխումների անընդհականությունը, ուսուցիչներին նոր լավ լուր հայտնեց առաջիկա սպասվող ծրագրի վերաբերյալ, որի մանրամասներն արդեն մի քանի օրից մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացնեն ՀՀ ԿԳ նախարարն, ով այսօր բացակայում էր գործուղմամբ պայմանավորված, և Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, որ ծրագրի հեղինակն է: Մանկավարժների հետ հանդիպումից հետո Նախագահը կենտրոնի բակում եղևնի տնկելուց հետո, ուսուցիչների հետ զրույցը շարունակեց սեղանի շուրջ` բաժակ բարձրացնելով և վերջիններիս մաղթելով նորանոր հաջողություններ:Կենտրոնից պարոն Նախագահը և նրան ուղեկցողներն ուղղություն վերցրեցին դեպի ,,ԲԷՑ,,, որտեղ Նախագահին դիմավորեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ,,ԲԷՑ,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Անանյանը, ,,KFW,, բանկի Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների էներգետիկ մասով պատասխանատու Յ. Բլումը, ,,Alstom Grid Gmbh,, գործառնական տնօրեն Ջ. Կնաուտեն և ենթակայանի տնօրեն Գագիկ Ավետիսյանը, ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Նադյա Լիխտենբերգերը: Պարոնայք Զախարյանի և Բլումի կարճատև ելույթներից հետո Նախագահը շրջեց նորովի կառուցված ,,ԲԷՑ,, վարչական շենքում: Պարոն Սարգսյանին ներկայացվեց կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն, պարոն Բլումը հավաստեց, որ սրանով ծրագիրը չի ավարտվի, և իրենք նախատեսում են նոր ծրագիր: Բարձրավոլտ էլեկտրացանցերից ՀՀ Նախագահը և նրան ուղեկցողներն ուղղություն վերցրեցին դեպի Գյումրու նորակառույց ֆուտբոլի ակադեմիայի շենք: Այստեղ Նախագահին դիմավորեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Երևանի քաղաքապետ, ՀՖՖ մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախագահ Տարոն Մարգարյանը և ակադեմիայի տնօրեն Տիգրան Անտիկյանը: Ակադեմիայի ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Ակադեմիայում կարճատև շրջայցից հետո Նախագահը և նրան ուղեկցողները մեկնեցին Գյումրու ,,Լենտեքս,, ընկերություն, ուր նախագահին դիմավորեցին Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ընկերության ղեկավար Կարեն Գոմցյանը: Նախագահը շրջեց ընկերությունում, որտեղ աշխատում է 200 աշխատակից, ծանոթացավ ընկերության աշխատանքներին և ընկերության առաջիկա զարգացման ծրագրերին, որոնք բավականին խոստումնալից են և իրատեսական: ,,Լենտեքսից,, Նախագահի այցը Գյումրիում ավարտվեց, և այն շարունակություն վերցրեց դեպի մարզի Աշոցքի և Ամասիայի համայնքներ: Աշոցքում Նախագահը մասնակցեց դպրոցի շենքի բացման արարողությանը: Կարճատև շնորհավորական և շնորհակալական ելույթներից հետո դպրոցի ժապավենը կտրելու պատիվը տրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին և դպրոցի տնօրեն Սամվել Ավեստիսյանին: Դպրոցից Նախագահը և նրան ուղեկցողներն այցելեցին վերանորոգված մանկապարտեզ, շրջեցին մանկապարտեզում, ծանոթացան իրականացված աշխատանքներին, որոնք իրականացվել են ՀՍՆՀ-ի կողմից: Աշոցքից Նախագահը և նրան ուղեկցողները մեկնեցին Ամասիա, որտեղ մասնակից դարձան ևս մեկ մարզադաշտի բացման արարողությանը, որի ժապավենը կտրելու պատիվը տրվեց համայնքի ղեկավար Աղասի Ամիրյանին և ,,Յուքոմ,, ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին: ՀՀ Նախագահն այցելեց նաև Ամասիայի արվեստի դպրոց, շրջեց դպրոցում, հանդիպեց սաների հետ: Արդեն վերադարձին, ՀՀ Նախագահը դիտեց արվեստի դպրոցի հարևանությամբ ՀՍՀՆ ծրագրով կառուցվող մարզամշակութային կենտրոնի շինարարական աշխատանքները:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38