Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի ուղերձը Անկախության տոնի առթիվ

20.09.2014

 

 
 
 
Հարգելի հայրենակիցներ. 
 
Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Անկախության ճանապարհը դյուրին չեղավ մեզ համար: Շատ ու շատ հայորդիներ նահատակվեցին հանուն ազատության ու անկախության գաղափարի: Այսօր անուն առ անուն հիշենք մեր ժողովրդի լավագույն զավակներին, ովքեր այդ սուրբ պայքարին նվիրաբերեցին իրենց կյանքը:
Մեր երկիրը, որդեգրելով ժողովրդավարությունն ու համամարդկային արժեքները, ընտրել է աշխարհի քաղաքակիրթ պետությունների ու ժողովուրդների հետ համաքայլ ընթանալու, մեր հասարակության համար գոյության ու ապագայի հուսալի երաշխիքներ ստեղծելու ճանապարհը:
Համոզված եմ, որ անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները միասնական ջանքերով մենք կկարողանանք պահպանել, դրանց հավելել նորերը և դիմակայել բոլոր մարտահրավերներին և էլ ավելի շենացնել ու հզորացնել մեր երկիրը:
Հարգելի շիրակցիներ, կրկին  շնորհավորում եմ բոլորիս անկախության 23-րդ տարեդարձի առթիվ, ցանկանում խաղաղություն, երջանկություն, տոկունություն` հանուն մեր անկախ Հայաստանի զարգացման ու հզորացման:
 
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ`                                                    ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38