Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերաբացվեց Հայկաձորի համայնքապետարանի շենքը

26.09.2014

Սեպտեմբերի 26-ին մեծ հանդիսությամբ վերաբացվեց Շիրակի մարզի Հայկաձորի հիմնանորոգված համայնքային կենտրոնը, որին մասնակցեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Քաունթերփարթ ինթերնեյշնլի և ԱՄՆ ՄԶԳ տարածաշրջանի ներկայացուցիչներ, սահմանապահ ջոկատի պատասխանատուներ, այլ համայնքների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ,հյուրեր:  Համայնքային տեղեկատվական և վերապատրաստման կենտրոնը հիմնանորոգվել է  Շիրակի մարզպետարանի, Քաունթերփարթ ինթենեյշնլի հայաստանյան ներկայացուցչության,  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և համայնքային ներդրումների հաշվին: Ընդհանուր առմամբ կառույցի նորոգման համար ծախսվել է շուրջ 23 մլն դրամ: Բացի համայնքապետարանից, հարևանությամբ կգործի գյուղի բուժկետը:  Ինչպես նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան այսօրինակ ձեռնարկներն ու նորամուտերը միայն ուրախացնող են և ողջունելի: ,,-Ես ուրախ եմ, որ սահմանամերձ Հայկաձորում նորամուտ կա, դուք հերոսներ եք բոլորդ և չնայած բազմաթիվ խնդիրներին ապրում ու շենացնում եք համայնքը, ինչն իսկապես հիանալի է: Այն, որ համայնքը մասնակցություն ունի ձեռնարկում արդեն իսկ կարևոր է, բոլոր համայնքների ղեկավարները պետք է պրպտող, փնտրող լինեն, փորձեն գտնել ծրագրեր, կատարեն ներդրումներ, որպեսզի կամաց-կամաց խնդիրները լուծում ստանան,,:  

Ի դեպ լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետն անդրադարձավ Հայակձորի բոլոր խնդիրներին` լրագրողներին զարմացնելով խնդիրներին այդօրինակ խորությամբ տեղեկացվածությամբ: ,,Հայակաձորում  կա ճանապարհների խնդիր, սա իսկապես լուրջ հիմնահարց եմ  համարում, քանզի գյուղ բերող ճանապարհն ամբողջապես շարքից ելած է, խնդիր կա երկաթուղու հետ կապված, այսինքն գնացքների գյուղում կայանելու հետ կապված,,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետը մյուս խնդիրների մասին խոսելուց հետո նշեց, որ համայնքին հուզող հիմնահարցեր շատ կան, որոնց լուծման համար մարզային իշխանությունները մտահոգ են և առաջիկայում հնարավորությունների դեպքում անպատճառ դրանց լուծման համար քայլեր կձեռնարկեն:

Համայնքապետ Գևորգ Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներից Հայկաձորում նման կենտրոն բացելու համար, այնուհետև նշեց, որ իրենց համար կարևոր է, որ գյուղում փոփոխություններ են լինում. ,,Հայկաձորցին լիահույս է, որ թեկուզ դանդաղորեն, բայց իրեն հուզող շատ հարցեր կկարգավորվեն, այս օրինակն արդեն իսկ ոգևորող է,,:

 Ի դեպ,  միջոցառումը լուսաբանող լրագրողները ,,Արմենպրես,, գործակալության թղթակցի խնդրանքին ընդառաջ, սահմանապահ ուղեկալի հրամանատարի թույլտվությամբ այցելեցին  Հայկաձորի 985թվականի հինավուրց կառույց Սուրբ  Լուսավորիչ եկեղեցի, որը գտնվում է սահմանային ուղեկալի տարածքում: Բազմաթիվ փորձություններ տեսած, բազմաթիվ փամփուշտներից վիրավորված, բայց կանգուն մնացած եկեղեցին իր ծռված գմբեթով պահպանվել է մինչև օրս:  Պետք է նշել, որ Հայկաձորն ունի 1010 տարվա պատմություն, նախկինում բնակավայրն անվանվել է Կարմիր վանք: Պատմական տեղեկությունների համաձայն ներկայիս գյուղը ձևավորվել է 1829-1830թթ., հիմնադիրները գաղթել են Մուշից, Բասեն, Մանազկերտ և Բուլանըղ գավառներից, իսկ մնացած մասը՝ 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ Ղարսի նահանգի, Արազգեղ, Մուշի ու Տարոնի գավառներից:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58