Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ

05.10.2014

 

Հարգելի ուսուցիչներ.
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ավանդաբար նշվող ձեր մասնագիտական տոնի՝ ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեր պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը խորին հարգանքով է արտասանում ,,Ուսուցիչ,, բառը, ինչը խոսում է դարեր ի վեր ուսուցչի մասնագիտության հանդեպ մեր ազգի ունեցած անսահման սիրո և հարգանքի մասին:
Դուք ձեր ուսերին եք կրում մեր հայրենիքի պաշտպան հայորդիների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործը, շարունակում եք լավագույն ավանդույթները փոխանցել ձեր սաներին, նրանց հոգիներում արմատավորել ազնիվն ու բարին, ճշմարիտն ու գեղեցիկը:
Մարզի դպրոցականների հաջողությունները հանրապետական և միջազգային առարկայական մրցույթներին անխոս վկան են մեր ուսուցչական բարձրորակ կադրերի, կրթադաստիարակչական ավանդույթների ու նաև կրթական համակարգն արդի, ազգային դպրոցին ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու մասին:
Սիրելի ուսուցիչներ, կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն` սերունդ կրթելու Ձեր պատվավոր առաքելության մեջ:      
 
 
                         ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ`                 Ֆ. ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:45:05