Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թավշուտը դարձավ 90 տարեկան

06.10.2014

Հոկտեմբերի 6-ին Շիրակի մարզի Թավշուտ համայնքը մեծ հանդիսությամբ տոնեց հիմնադրման 90-ամյա հոբելյանը: Տոնական միջոցառմանը մասնակցեցին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր, հյուրեր: Թավշուտ էին եկել նաև գյուղի երբեմնի բնակիչներն, ովքեր այժմ բնակվում են աշխարհի տարբեր երկրներում:

  Թավշուը հիմնադրվել է 1924 թվականին Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից գաղթածների կողմից, այստեղ հիմնականում բնակություն են հաստատել Ալաշկերտից, Մուշից, Սասունից եկած հայ ընտանիքները: Եվ քանի որ գյուղի բնակչության մեծ մասի նախնիներն անցել են սարսափելի ջարդերի ճանապարհով, գյուղի հիմնադրման տոնը նվիրված էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ևս, ինչն էլ պատճառ էր, որ միջոցառման ընթացքում բարձրացվեցին բոլոր այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը: Այս կերպ թավշուտցիներն իրենց շնորհակալությունը հայտնեցին առաջադեմ այն երկրներին, որոնք ընդունել են մեր երկրի ու ազգի նկատմամբ իրականացված ոճրագործությունը: 

Ողջունելով համայնքի բնակիչներին և շնորհավորելով նրանց գյուղի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ` Շիրակի մարզպետը խոսքում նշեց. <Ես ուրախ եմ, որ այստեղ, այս գյուղում հիմա տոն է, հատկապես ոգևորող է այն, որ միջոցառումը համախմբել է բոլոր թավշուտցիներին, ուրախալի է նաև այն փաստը, որ Շիրակի մարզի հեռավոր այս գյուղում ևս հիշում ու խնկարկում են հայոց եղեռնի զոհերի հիշատակը և ձայն են բարձրացնում հանուն պատմական արդարության: Ես թավշուտցիներին առողջություն և բարեկեցություն եմ մաղթում>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

  Համայնքի ղեկավար Սուրեն Սարգսյանն էլ ուրախությամբ փաստեց, որ չնայած առկա խնդիրներին գյուղում ձեռքբերումներն էլ քիչ չեն,  Թավշուտն այն համայնքներից է, որտեղ հայկական ավանդույթներն ու սովորույթները միշտ առաջնային են եղել, ինչի վառ ապացույցն էր հյուրերին հայկական ավանդական ուտեստներ մատուցելը: Չնայած տարածքի սառը եղանակին, Թավշուտում թևածել էր ուրախ երգն ու պարը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25