Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ասկերանի պատվիրակության այցը Գյումրի

19.10.2014

 

ՀՀ Շիրակի մարզի և ԼՂՀ Ասկերանի շրջանի միջև կրթամշակութային, սպորտային, տուրիզմի և հանգստի կազմակերպման բնագավառներում 2014թ. միջոցառումների և փոխայցելությունների ծրագրի շրջանակում հոկտեմբերի 18-19ը Շիրակի մարզ էր այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի 26 հոգանոց պատվիրակությունը, Ասկերանի շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանի գլխավորությամբ: Պատվիրակությանն  ընդունեց ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը: Պատվիրակության կազմում էին նաև Ասկերանի քաղաքապետը, մի շարք համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, քաղաքաշինության, կրթության, առողջապահության և սոցիալական ծառայության բնագավառների ներկայացուցիչներ:
 Հանդիպման սկզբում Հարություն Արշակյանը ողջունեց հյուրերին, նշելով, որ նրանց է փոխանցում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ողջույններն ու բարեմաղթանքները. <Ես ուզում եմ պարոն Ցոլակյանի անունից ողջունել Ձեզ, համոզված եմ Շիրակի մարզում Ձեզ կընդունեն մեծ ուրախությամբ>,-ասաց Հ. Արշակյանը:
 Այնուհետև մարզպետի տեղակալը հյուրերին ներկայացերց Շիրակի մարզը, նրա ներկան ու անցյալը, ընդգծելով, որ մարզը 88-ի երկրաշարժից առաջ եղել է մեծ արդյունաբերական կենտրոն, սակայն այժմ երբեմնի հնարավորություններից քիչ բան է մնացել: <Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ Շիրակի մարզում դրական լուրջ տեղաշարժեր կան գրեթե բոլոր բնագավառներում, ավարտին է մոտենում անօթևանության խնդրի լուծման գործընթացը, սա, իհարկե, չի նշանակում, որ անելիքներ դեռ չկան>,-ասաց պարոն Արշակյանը:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Շիրակի մարզպետարանի աշխատակազմին ջերմ ընդունելության համար` կարևորելով երկու մարզերի միջև փոխգործակցության խորացում:
<Ես ուրախ եմ, որ Շիրակի և Ասկերանի միջև կապերն հետզհետե ամրապնդվում են, սա հատկապես տեսանելի է առողջապահության և գյուղատնտեսության բնագավառներում, բոլորովին վերջերս Ասկերանիշրջանում էին շիրակցի բժիշկները, նրանք լուրջ բժշկական խորհրդատվություն և բուժօգնություն ցույց տվեցին շրջանի բնակչությանը: Ես կուզեի, որ մեր կապերն առավել տեսանելի դառնան, ինչն էլ օգուտ կլինի երկու կողմի համար էլ>,-ասաց Սամվել Հայրիյանը:
Նշենք, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունների միջև ստորագրված հուշագրի արդյունքում Շիրակի և Ասկերանի շրջանները համագործակցում են 2009-ից, համագործակցությունը շարունակվում է բոլոր ոլորտներում:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով, այնուհետև ըստ ոլորտների պատվիրակներին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն ուղեկցեցին քաղաքի տեսարժան վայրեր, միջոցառումներով հագեցած առաջին օրն ավարտվեց հյուրերի համար կազմակերպված համերգով: Երեկոյան պատվիրակության անդամներին տրվեց ընթրիք Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի անունից:
Այցելության հաջորդ օրը, պատվիրակությունը մեկնեց մարզի Հառիճ համայնք, որտեղ նախ մասնակցեց սուրբ պատարագի, ապա մատաղի արարողության: Պատվիրակությունը Հառիճից մեկնեց Ասկերան, իրենց հետ տանելով անսահման սեր, պատիվ և հարգանք, Շիրակի մարզի պատվիրակության պատասխան այցելությանը սպասելով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38