Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հառիճ համայնքում անցկացվեց հոգևոր երգի մարզային փառատոն

19.10.2014

Հոկտեմբերի 19-ին Շիրակի մարզի Հառիճ համայնքում անցկացվեց հոգևոր երգի մարզային փառատոն` նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և մեծանուն երգահան Կոմիտաս Վարդապետի ծննդյան 145-ամյակին:      Փառատոնին մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, մարզպետարանի կրթության, առողջապահության վարչության պետերը, Հայաստանի փոքրիկ երգիչներ  երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը, հյուրեր մայրաքաղաքից և մարզի մյուս բնակավայրերից:

   Հայաստանում իր բնույթով եզակի հոգևոր երգերի մարզային փառատոնին մասնակցեցին  շուրջ երեք հարյուր երեխաներ, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Ախուրյան, Ազատան, Ամասիա համայնքների երաժշտական, արվեստի և հանրակրթական դպրոցների մանկական երգչախմբերն, ինչպես նաև Արթիկի թեմի <Սաղմոս> երգչախումբը, անհատ կատարողներ:

Հոգևոր երգերի փառատոն անցկացնելու նախաձեռնությունը  <Արվեստը հանուն խաղաղության> ՀԿ-ինն է: Շիրակի մարզպետարանը ողջունել է մտահղացումն ու աջակցել դրա կայացմանը, միջոցառման կազմակերպիչներից է նաև <Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա> ՀԿ-ը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

   Ինչպես նշում է փառատոնի կազմակերպիչներից Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանը փառատոնի գլխավոր նպատակը հայ հոգևոր երաժշտության զարգացումն է`  մանկական երգճախմբային ներուժի համախմբման շնորհիվ: <Փառատոնը խնդիր ունի ազգային արժեքների գիտակցման բարձրացման, հոգևոր երգի միջոցով պահանջատեր լինելու հայկական հարցի լուծմանը>,-ասում է Գոռ Մարգարյանը:

 Նշենք, որ կազմակերպիչները հույս հայտնեցին, որ փառատոնը կկրի ավանդական բնույթ և կդառնա հանրապետական:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38