Նորություններ
Համայնքի ղեկավարի ընտրություններ Շիրակի մարզում
20.10.2014
Հոկտեմբերի 19-ին Շիրակի մարզի Հովտաշենի համայնքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն:
Շիրակի մարզի թիվ 36/1 ընտրատարածքի Հովտաշենի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել անկուսակցական Արսենը Լիովնիկի Եղոյանը և ՀՅԴ անդամ, ինքնառաջադրված, համայնքի գործող ղեկավար Սեյրան Հակոբի Փիլոսյանը:
Հովտաշենի համայնքի ընտրողների թիվը 260 հոգի է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 193, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 5:
Ըստ նախնական տվյալների Արսենը Լիովնիկի Եղոյանի օգտին կողմ են քվեարկել 55 ընտրող, գործող գյուղապետ Սեյրան Հակոբի Փիլոսյանի օգտին՝ 133-ը:
Հոկտեմբերի 19-ին Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն:
Շիրակի մարզի թիվ 36/1 ընտրատարածքի Լուսակերտի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող գյուղապետ, ՕԵԿ անդամ, ինքնառաջադրված Սամվել Սասունիկի Բալաբեկյանը և անկուսակցական Մուրադ Ոսկանի Ոսկանյանը:
Լուսակերտի համայնքի ընտրողների թիվը 487 հոգի է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 342, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3:
Ըստ նախնական տվյալների համայնքի գործող ղեկավար Սամվել Սասունիկի Բալաբեկյանի օգտին կողմ են քվեարկել 254 ընտրող, Մուրադ Ոսկանի Ոսկանյանի օգտին՝ 85-ը:
Հոկտեմբերի 19-ին Շիրակի մարզի Արևիկի համայնքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն:
Շիրակի մարզի թիվ 35/1 ընտրատարածքի Արևիկի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել անկուսակցական Դավիթ Արմենակի Թումիկյանը և համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ անդամ, կուսակցությունից առաջադրված Գարեգին Հովհաննեսի Ստեփանյանը:
Արևիկի համայնքի ընտրողների թիվը 1372 հոգի է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 858, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 19:
Ըստ նախնական տվյալների Դավիթ Արմենակի Թումիկյանի օգտին կողմ են քվեարկել 358 ընտրող, գործող ղեկավար Գարեգին Հովհաննեսի Ստեփանյանի օգտին՝ 481-ը:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 17:35:31