Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանն այցելեց Գյումրի

24.10.2014

Հոկտեմբերի 24 ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց  ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և  լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի հետ:

Ողջունելով դեսպանին Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ կարևորում է այսօրինակ հանդիպումները, քանզի հանդիպումների և քննարկումների ժամանակ է, որ առաջ են գալիս նոր մտքեր, մշակվում են նոր ծրագրեր, որոնք կարող են նպաստել երկկողմ կապերի զարգացմանն ու խորացմանը:

   <Մեր երկրների միջև առևտրաշրջանառության ավելացումն իրապես օգտակար կլինի երկու երկրների համար էլ: Շիրակի մարզում հատկապես տեքստիլ արտադրանք կա, որի արտահանումը կարող է օգտակար լինել մեզ համար>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, նախ շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետին ջերմ ընդունելության համար, այնուհետ  նշեց, որ երկու երկրների միջև վաղուց ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, իսկ առաջիկա զարգացումներն, ըստ դեսպանի, կնպաստեն  նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության  մեծացմանը:

Բարձր գնահատելով հայ-ղազախական բարեկամական հարաբերությունները Ֆելիքս Ցոլակյանն ընդգծեց, որ ինքը միայն ուրախ կլինի, եթե առաջիկայում փոխգործակցությունը առևտրաշրջանառության առումով Ղազախստանի հետ առավել ընդլայնվի, ինչն էլ իր հերթին կարող է նոր հորիզոններ բացել շիրակցի գործարարների համար:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի քանի  հարցեր ևս: Մարզպետի հետ հանդիպումից հետո Ղազախստանի արտակարգ և  լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը Գյումրու մանկավարժական ինստիտուտում մասնակցեց խորհրդաժողովի:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58