Նորություններ
Վերանորոգումից հետո Անուշավան համայնքում վերաբացվեց «Սուրբ Նշան» մատուռը
30.10.2014
Վերանորոգումից ու վերակառուցումից հետո հոկտեմբերի 30-ին Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Անուշավան համանքի բնակիչների համար վերաբացվեց Սուրբ Նշան՚ եկեղեցի-մատուռը:
Արթիկի թեմի առաջնորդ Տ.Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ օծվեց ՙՍուրբ Նշան՚ մատուռի խաչը, մատուռի մկրտության ավազանը ինչպես նաև բակի խաչքարը: Օծվելուց հետո խաչը տեղադրվեց մատուռին:
Մատուռի օծման արարողության ներկա էին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյան, մարզային իշխանության ներկայացուցիչներ, համայնքապետեր, գյուղի ազգաբնակչությունը:
Սուրբ Նշանի նորոգման աշխատանքները մեկնարկել էին շուրջ վեց ամիս առաջ՝ անուշավանցիների հանգանակած միջոցների հաշվին: Գյուղը մինչ խորհրդային տարիները ունեցել է մեծ եկեղեցի, որը 1937 թվականին քանդվել է հիմնովին: Սակայն անուշավանցիների համար, որպես աղոթատեղ, ծառայել է 12-13-րդ դարերում կառուցված սրբատեղ-մատուռը, որի բակում էլ ամփոփված է Սուրբ Նշան Զորավորը: Մատուռը պատմամշակությաին արժեք ներկայացնող կառույց է Համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանը վստահ է այս փոքրիկ մատուռ-եկեղեցին էլ ավելի է նպաստելու գյուղաբնակների հավատքի ամրապնդմանը: <ՙՍուրբ Նշան՚-ը նախապես եղել է փոքրիկ գետնափոր-մատուռ, որը 1967 թվականին մասնակի վերանորոգվել էր, սակայն 1988 թվականի երկրաշարժի պատճառով, նորից վերականգման կարիք ուներ>,ասաց Երվամդ Հակոբյանը:
Անուշավանցիներին շնորհավորեց ու ողջունեց նաև Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, խոսքում նշելով, որ այսօրինակ ձեռնարկները բացի նրանից, որ ողջունելի են, այլև ուրախացնող բոլորի համար:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 17:35:31