Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԻՄ-երը դարձան 18 տարեկան

10.11.2014

Հարգելի հայրենակիցներ.

Շնորհավորում եմ Ձեզ Տեղական Ինքնակառավարման օրվա կապակցությամբ:

Տեղական ինքնակառավարումը Հայաստանում 18 տարեկան է:

Տարիների հեռվից գնահատելով տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման բարդ ու դժվարին գործընթացը, նրա ուժեղ ու թույլ կողմերը, համայնքների կառավարման գործում ձեռք բերած հաջողություններն ու բացերը, տեսանելի է դառնում, որ այն ևս ունի վերափոխման, կատարելագործման կարիք:

Պետական կառավարման մարմինն այսօր ուշադրությամբ հետևում է ՏԻՄ-երի կողմից իրականացվող գործառույթներին: Անցած տարիների ընթացքում այս ոլորտում իրականացվել են մի շարք   աշխատանքներ՝ ընդունվել են բազմաթիվ օրենքներ, նորմատիվային փաստաթղթեր, որոնցով էլ կանոնակարգվում են տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանն ուղղված գործառույթները։ Անցած 18 տարիների ընթացքում ՏԻՄ-երը օրեցօր հզորացել են, իրենց ուսերին տանելով նոր պարտականություններ, ձգտելով բնակչության համար ստեղծել պատշաճ սոցիալական ու կենցաղային պայմաններ: Պատահական չէ, որ մարզի մի շարք համայնքներ արժանացել են, այսօր էլ արժանանում են  ,,Լավագույն համայնք,, կոչմանը:

Շնորհավորելով մարզի համայնքապետերին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին ցանկանում եմ քաջառողջություն, դժվարությունները հաղթահարելու կամք և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:

Ամենաջերմ բարեմաղթանքներով

Շիրակի մարզպետ՝            ՖԵԼԻՔՍ  ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23