Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ ,,Բանակ-ընտանիք,, հերթական միջոցառումը

20.11.2014

 

 
Նոյեմբերի 20-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ,,Բանակ-ընտանիք,, հերթական միջոցառումը շիրակցի զինծառայողների մասնակցությամբ:
Արդեն ավանդույթի ուժ է ստացել, որ հայոց բանակում պարտականությունները կատարող ժամկետային զինծառայողները` ղեկավարության ուղեկցությամբ հանդիպում են ծնողներին ու վայելում կարճատև արձակուրդ:
Բանակ-ընտանիք կապը առավել ամրապնդելու նպատակով, արդեն չորրորդ անգամ շիրակցի զինվորները Գյումրիում էին, այս անգամ հերթը Առաջին Բանակային կորպուսի 35 լավագույն զինծառայողներինն էր:
 Միջոցառման բացման և ողջույնի խոսքը Շիրակի մարզպետինն էր, ով ամեն անգամ մասնակցում է այս միջոցառումներին և կարևորում` բանակ-ընտանիք կապի սերտացման համար իրականացված ծրագրերը:
<Այս միջոցառումն ինձ համար ամեն անգամ նոր է, որովհետև ամեն անգամ գալիս է նոր զինվոր, նոր ծնող: Ես ուզում եմ բարի գալուստ ասել մեր տղաներին, որոնք եկել են ու մասնակցում են այս միջոցառմանը, շնորհակալություն եմ հայտնում այստեղ ներկա բոլոր ծնողներին, որոնք լավ երեխաներ են դաստիարակել, նրանք հիմա ծառայում են հայկական բանակում և կարողանում են պաշտպանել հայրենիքի սահմանները >,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Շիրակի մարզպետն նշեց, որ ինքն իրականում հպարտություն է զգում, երբ Շիրակ այցելած տարբեր զինվորական ղեկավարները հիացմունքով ու գովասանքով են խոսում շիրակցի զինվորի մասին:
<Շիրկակի մարզ այցելած բոլոր զինվորական ղեկավարները շիրակցի զինվորների մասին միայն գովեստի խոսքեր են ասում, դրա համար շնորհակալ եմ բոլորից:
Տղաներ, թող Աստված Ձեզ հաջողություն տա, արդարացնեք ձեր ծնողների սպասումները, ձեր կյանքը թող միշտ հարթ լինի, բարի ծառայություն և բարի վերադարձ ձեր ընտանիքներին>,- ավարտելով խոսքն ասաց պարոն Ցոլակյանը:
 Շիրակի մարզպետը շիրակցի վարպետների ձեռքով պատրաստած Աստվածաշունչ նվիրեց Առաջին բանակային կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով պատվոգրեր և հուշանվեր-գրքեր հանձնեց զինվորներին: Ելույթ ունեցավ նաև Առաջին բանակային կորպուսի հրամանատարը, Տիգրան Փարվանյանը շնորհակալություն հայտնեց մարզային իշխանություններին այսօրինակ ջերմ ընդունելության համար և նշեց, որ հինգօրյա արձակուրդը Գյումրիում կայացած ջերմ ընդունելության համար դարձնում է տասնօրյա:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:28:51