Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում օծվեցին Սրբ. Մարտիրոսաց եկեղեցու խաչերը

20.11.2014

 

 
 
Նոյեմբերի 20-ին Շիրակի մարզում Կաթողիկե Հայ համայնքի համար իսկական տոն էր: Գյումրիում օծվում էր Սրբ. Մարտիրոսաց եկեղեցու խաչերը: Այս արարողությունից հետո մարզի Ղազանչիի համայնքում տեղի էր ունենալու եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Երկու տեղերում էլ եկեղեցի եղել է: Գյումրիում Հայ Կաթողիկե եկեղեցի գործել է դեռևս նախորդ դարասկզբից, սակայն 1926 թվականի երկրաշարժից մասնակի վնասվելուց հետո դադարել է գործելուց, ավելին հետո այն դարձել է բնակելի տուն, որը որպես այդպիսին մնում է մինչև օրս: Ղազանչիում, գյուղի տեղափոխման հետ կապված եկեղեցին ոչնչացվել էր, այսօր այնտեղ ևս տոն է:
Գյումրու եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Վաղինակ Մխիթարյանը, եկեղեցու ճարտարագետ Հրանտ Կարապետյանը, եկեղեցու ճարտարապետ Հակոբ Ջիվանյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Կաթողիկե եկեղեցու հավատացյալներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: 2010 թվականին մեկնարկած շինարարական աշխատանքները տարբեր պատճառներով ընդհատվում կամ երկարաձգվում էին, հիմնականում կապված գրունտային ջրերի հետ: Այսօր արդեն խնդիրը լուծվել է, և իր տեսակի մեջ եզակի կառույցը խաչերի տեղադրումից և ներքին հարդարման աշխատանքներից հետո, արդեն 2015 թվականին իր հյուրընկալ դներռը կբացի ոչ միայն Կաթողիկե հավատացյալների առջև: Եկեղեցու մեծ գմբեթի և զանգակատան խաչերը, որոնք համապատասխանաբար կշռում են 120 և 65 կգ, ծիսակատարությունից հետո տեղադրվեցին գմբեթներին, իսկ օծման արարողությունը կատարվեց  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերաշնորհ տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի ձեռամբ և թեմիհոգևորականներիօգնությամբ: Նախկին "Սուրբ խաչ" անունը կրող եկեղեցին վերանվանվեց "Սրբոց Մարտիրոսաց" եկեղեցի և այն կլինի Գյումրիում գործող առաջին Հայ Կաթողիկե եկեղեցին: Արդեն կեսօրն անց, միջոցառմանը մասնակցող հյուրերը, Ղազանչիի համայնքում մասնակցեցին համայնքի եկեղեցու հիմնարկեքի արարողությանը կրկին Գերաշնորհ տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի ձեռամբ և թեմի հոգևորականներիմասնակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:28:51