Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր նախակրթարան Ազատան համայնքում

21.11.2014

 

Նոյեմբերի 21-ին մեծ հանդիսավորությամբ բացվեց Ազատան համայնքի <Արփի> մանկապարտեզի նորակառույց շենքը: Շենքի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Սոցիալական ներդրումների հիմնադրամի փոխտնօրեն պարոն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, ազատանցիներ:

ՀՀ նախագահի Ազատան այցելության ժամանակ տեղացիներն հասցրել եւ երկրի նախագահին ներկայացրել էին` իրենց համար այնքան կարեւոր մանկապարտեզ ունենալու հիմնախնդիրը, ներկայացրել ու դրական պատասխան էին ստացել, Ազատանում դեռ երկու տարի առաջ մեկնարկել էին նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

Ազատանցիներին ու ներկաներին ողջունելով, Շիրակի մարզպետը խոսքում նախ շնորհավորեց նրանց այս նշանակալից օրվա համար և ասաց.

<-Ես ուրախ եմ, որ ՀՀ նախագահի խոստումն արդեն իրականություն է դարձել և Ազատանի փոքրիկներն այլևս ստիպված չեն լինի գյուղից քաղաք գնալ` հարմարավետ մանկապարտեզ հաճախելու համար, չնայած մանկապարտեզն 140 տեղանոց է, բայց դուք շատ փոքրիկներ ունեցեք ու մեզ նոր մտահոգվելու առիթ տվեք, որ առավել մեծ մանկապարտեզի կարիք զգացվի գյուղում: Ձեզ հաջողություն եմ մաղթում ու նորամուտեր>:

Նշենք, որ մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ 360 մլն դրամ գումարից 240մլն-ը հատկացրել էր Շիրակի մարզպետարանը առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերից, մյուս 120մլն դրամը տրամադրել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը:

Երկհարկանի շինությունն ունի բոլոր հարմարություններն ու համապատասխանում է նախատեսված չափանիշներին` լոկալ ջեռուցում, առանձին խմբասենյակներ, սրահներ, խաղահրապարակ, բարեկարգված ու ցանկապատված  բակ:

Ազատանը նախադպրոցական կրթություն մինչ օրս իրականացրել է դպրոցում տեղակայված երկու խմբերում:

Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, մարզային իշխանություններին ու բոլոր աջակիցներին, որ այսուհետ ազատանցի փոքրիկները հրաշալի պայմաններում են նախադպրոցական կրթություն ստանալու:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:46:42