Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու պետական մանկավարժականը 80 տարեկան

22.11.2014

 

 

 

Հարգելի ուսանողներ, դասախոսներ, բոլոր ժամանակների շրջանավարտներ, մեծարգո հյուրեր
 Այսօր մենք նշում ենք մեր մարզի մայր բուհի հիմնադրման 80-ամյակը: Մի կենսագրություն, որիէջերը ներառում են հազարավոր ուսանողների, հարյուրավոր դասախոսների տասնամյակներ ձգվող պատմությունը:
Ի սրտե  շնորհավորում եմ  բոլորիս այս արժանի հոբելյանի կապակցությամբ:
Մայրաքաղաքից հեռու գտնվող Շիրակի և հարակից բնակավայրերում մանկավարժական կադրերի խիստ պակասը ստիպեցին Հայաստանի այն ժամանակվա կուսակցական ղեկավարությանն ու պետական իշխանություններին հեռավոր 30-ական թվականներին մանավարժական բուհ հիմնել երկրի երկրորդ քաղաքում, քանի որ կրթական ոլորտի զարգացմանը խոչնդոտում էր մանկավարժական կադրերի պակասը: Դպրոցներում դասավանդում էին մեծամասամբ յոթնամյա կրթությամբ ուսուցիչներ, որոնք իրենց պարտականությունները կատարում էին բարեխղճորեն, սակայն հնարավորությունները թույլ տվեք ասել սահմանափակ էին:
Քաղաքում արդյունաբերությունը վերելք էր ապրում, մինչդեռ կրթական ոլորտում կային լուրջ դժվարություններ:
Անհրաժեշտ էր ստեղծել տարածաշրջանի դպրոցները տեղական կադրերով համալրող բուհ, որը ուղղակի ազդեցություն կունենար քաղաքի և տարածաշրջանի հասարակական, քաղաքական կյանքի ակտիվացման վրա և հիմք կդներ տարածքում մտավորականության ձևավորմանն ու գիտական կադրերի պատրաստմանը: Դա եղավ Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, որն իր ուրույն դիմագծով հաստատեց իր տեղը Հանրապետության լավագույն բարձրագույն դպրոցների շարքում։
    Հիշենք, որ իր գոյության 80 տարիներին Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը երկրին տվել է ավելի քան 27000 շրջանավարտ, որի մեծագույն մասը նվիրվել է դպրոցին, պատվախնդրորեն կրել և այսօր էլ կրում է մանկավարժի վեհ կոչումը։ Հազարավոր փորձաշատ կամ դեռ նորաթուխ ուսուցիչներ, տասնյակ վաստակավոր մանկավարժներ, հայրենական գիտության, մշակույթի և պետական կառավարման բնագավառի գործիչներ են որոնք, անշուշտ, հպարտության ջերմագին զգացողությամբ են հիշում հարազատ բուհի հարկի տակ անցկացրած ու երբեք չմոռացվող տարիները։ Մենք էլ ենք եղել ուսանող և քաջ գիտենք, թե բուհական միջավայրն ինչ ազդեցություն է ունենում երիտասարդության վրա, նրա հայրենասիրական դաստիարակության, աշխարհընկալման, և ընդհանրապես, միջավայրի մթնոլորտի վերափոխման վրա:
Հարգելի բարեկամներ.
Շնորհավորում եմ բուհի ռեկտոր Վարդևան Գրիգորյանին, որի անմիջական ղեկավարությամբ են տեղի ունեցել բուհում կատարված բարենորոգումներից շատերը:
Շնորհավորանքներս ռեկորատին, դասախոսներին, ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին՝ այս հրաշալի տոնի՝ 80-ամյա հոբելյանի առթիվ:
Հարգելի դասախոսներ, ցանկանում եմ, որ այսուհետև էլ պարտքի բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ իրականացնեք երիտասարդ սերնդի կրթության հայրենանվեր գործը և այդ ճանապարհին մաղթում եմ նախաձեռնող և հանդուրժող լինելու կարողություն, համբերատարություն, եռանդ ու սեր։
Չէ որ այդ է պահանջում մեր երկրի շահը, և դրանով շահագրգիռ են նաև Հայաստանի Հանրապետության Նախագահը և Կառավարությունը:
 Բոլորիդ ցանկանում եմ ամենայն բարիք, հաջողություններ ուսման մեջ, ընտանիքում և աշխատանքում։
 
Շիրակի մարզպետ`                     Ֆելիքս Ցոլակյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:02:06