Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանձնեց ԲԳՎ առաջին վկայագրերը

27.11.2014

Նոյեմբերի 27-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Բնակարանի Գնման առաջին վկայագրերը հանձնեց երկրաշարժի հետևանքով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անօթևան մնացած` բնակարանի արտահերթ ստացման իրավունք ունեցողների ցուցակում ընդգրկված շահառու տաս ընտանիքների անդամներին: Մի քանի օր առաջ ստացվեց ՀՀ Կառավարության որոշումը և բնակարանի արտահերթ ստացման իրավունք ունեցողների ցուցակում ընդգրկված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված՝ ծրագրի շրջանակներում բնակարա­նային պայմանները չբարելաված անձանց միասնական ցուցակը, որից հետո Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ծանուցումների միջոցով տեղեկացրեց շահառու ճանաչված քաղաքացիներին, չնայած վերջիններս այնքան էին իրազեկված, որ մինչև ծանուցում ուղարկելն, արդեն գրեթե բնակիչների 80 տոկոսը տեղյակ էին գործընթացից: Եվ այսպես, առաջին վկայագիրը՝ Գ-001 ստացավ ութ անձից բաղկացած Մանվել Պապիկյանի ընտանիքը, հաջորդաբար՝ Սիլվարդ Բեկջանյանին, Լյովա Անտիկյանին, Ռաֆիկ Հակոբյանին, Գևորգ Տիրացույանին, Աշոտ Հակոբյանին և Սիրանուշ Ղարիբյանին պարոն Ցոլակյանը հանձնեց երեք սենյականոց բնակարանի վկայագրերը, Վերգուշ Սահակյանին երկու և Աշոտ Գրիգորյանին ու Վարյա Սուքիասյանին մեկ սենյականոց բնակարանների վկայագրերը: Շիրակի մարզպետն ի սրտե շնորհավորեց շահառուներին առաջին քայլի կապակցությամբ, մաղթեց հաջողություն և գործընթացի նպատակային ավարտ: Շահառուների բնակարան ձեռք բերելու ժամկետը՝ այսօրվանից մինչև 27.05.2015 թ. շահառուների համար բավարար ժամկետ է բնակարան գտնելու և բոլոր տեսակի թղթավարությունը ժամանակին իրականացնելու համար: Բնակինչերին բարի երթ մաղթելուց հետո, Շիրակի մարզպետը պատասխանեց լրագորղների հարցերին, որոնց նախ հետաքրքրեց, արդյոք այս ծրագրի շրջանակներում կլուծվի անօթևանության խնդիրը: Մարզպետը հույս հայտնեց, որ այս անգամ կարող է անօթևանության խնդիրը լուծում ստանա, քանի որ, տրամադրվող գումարի սահմանում կարելի է ձեռք բերել բնակարան և այդ հարցին լուծում տալ, բայց քանի որ քսանհինգ երկար ու ձիգ տարիների ընթացքում անօթևանության խնդիրը վերջնական լուծում չի ստացել, և ընտանիքները դարձել են բազմանդամ և տեղավորվել տարբեր տնակներում, ԲԳՎ ծրագրից հետո բազմանդամ ընտանիքների բնակարան ձեռք բերող մասը կտեղափոխվի նոր բնակարան քանդելով իր զբաղեցրած տնակը, իսկ եթե առանձին չեն ապրել ապա ընտանիքի մնացած անդամները կմնան տնակում, ինչն ամրագրվել էր օրենքով դեռևս նախորդ ծրագրի իրականացման ժամանակ: Մնացած բոլոր այն անձինք, ովքեր կմասնակցեն ԲԳՎ ծրագրին, բայց ինչ-ինչ պատճառներով բնակարան ձեռք չեն բերի, այդ անձինք կմնան անօթևանների հերթացուցակում, և կկարողանան մասնակցել միայն բնակարանային պետական մեկ այլ ծրագրից: Բնակարանների գների հետ կապված պարոն մարզպետը նշեց, որ կարող է  բնակարանների գների անհարգի բարձրացում տեղի ունենա, վերջին հաշվով շուկան մնում է անկառավարելի, բայց խելոք մարդիկ կաբավարարվեն տրվող գումարով և ավելի շատ կշահեն: Ինչ վերաբերվում է Գյումրիում առկա ազատ բնակարանների խնդրին, պարոն Ցոլակյանը տեղեկացրեց լրագրողներին, որ ինքը հետամուտ է Գլենդել Հիլզ կազմակերպության կառուցած շենքերի քաղաքաշինության նախարարության հանձնման գործընթացին, ինչի ավարտից հետո ամբողջ թափով կընթանա բնակարանների սեփականաշնորհման աշխատանքները, որի ավարտից հետո նոր կունենանք վաճառքի ենթակա բնակարանների իրական թիվ, բայց դա այնքան էլ էական նշանակություն չունի, քանի որ ԲԳՎ ծրագիրը չի արգելում բնակարան ձեռք բերել նաև հանրապետության այլ վայրերում: Ինչ վերաբերվում է որոշ լրագրողների ,,մարզում սոցիալական վիճակի վատացում,, ,,, արտագաղթի ամենաբարձր ցուցանիշ,, ունեցող մարզ հարցադրումներին Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. – Ամենաբարձր ցուցանիշը  Լոռու մարզում է, գնացեք իրենց հարցրեք, ով է որոշել որ Շիրակի մարզում է, կա նման վիճակագրություն, իհարկե չկա, չի էլ կարող լինել, բնակչության տեղաշարժը մշտապես եղել է, ու կլինի, ինչ վերաբերվում է սոցիալական վիճակի վատացմանը, ես ձեր հարցադրումը կձևակերպեի այլ կարպ, բայց, քանի որ ձեզ այդպես է ձեռընտու կպատասխանեմ հետևյալը. – եթե գյուղատնտեսական մեկ տարվա ընթացքում մարզի շուրջ 60 համայնքներում տեղում է չորս ավերածություն պատճառող կարկուտ, երբ գյուղացին ոչինչ չի հավաքում, եղածն էլ կորցնում է,այո,  դա սոցիալական վիճակի վատացում է:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58