Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Հաշմանդամների միջազգային օրը

03.12.2014

 

Դեկտեմբերի 3-ին Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների հյուրընկալ հարկի ներքո տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հիմնախնդիրներով զրաղվող Գյումրու  հասարակական կազմակերպությունների ցանցի հուշագրի ստորագրման արարողությունը և հաշմանդամության միջազգային օրվան նվիրված մշակութային միջոցառում։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատուներ, ՀԿ ներկայացուցիչներ, ծնողներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Գյամրու    հաշմանդամության    ունեցող    անձանց    հիմնախնդիրներով զբաղվող
հասարակական կազմակերպությունների ցանցի առաքելությունն է հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հիմնախնդիրների լուծումը։
Խնդիրներն են`
ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների համագործակցության հարթակ
- նպաստել   Գյումրիում   հաշմանդամության ոլորտին   առնչվող տեղեկատվության
մատչելիությանն ու հասանելիությանը.
- նպաստել Գյումրիում հաշմանդամության ոլորտում իրականացվող բազմաբնույթ միջոցառումների ու ծրագրերի իրականացմանն ու տարածմանը.
- նպասաել Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությանը,
խնդիրների բարձրացմանն ու դրանց լուծմանը,
- ակտիվ ու    անմիջական     մասնակցել     հաշմանդություն     ունեցող անձանց հիմնախնդիրների հետ առնչվող ու մեխանիզմների ուսումնասիրմանը, մշակմանր, իրականացմանն ու վերահսկմանը։
Ցանցի հիմնադրման նախաձեռնող խմբի կազմում են Հայկական Կարիտաս ԲՀԿ, «Փյունիկ” ՀԿ. «Վորլդ վիժն,, Գյումրի ՏԶԾ «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն,, ՀԿ, ,,Ագաթ,, հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ, ,,Անի,, մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ. ,,Ընտանիք,, մանկապատանեական ստեղծագործական կենտրոն. Գյումրու հաշմանդամների միություն Հկ-ն։
Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ համերգային ծրագիր ,,Արեգակ,, ,,Փյունիկ,, ,,Անի,, կազմակերպությունների սաների անմիջական մասնակցությամբ, ինչն անչափ ոգևորող էր, և գալիս էր ապացուցելու, որ յուրաքանչյուր ոք կարող է և պարտավոր է լինել հասարակության լիարժեք անդամ: Իր տեսակի մեջ յուրահատուկ կազմակերպված միջոցառման ավարտին տրվեց հյուրասիրություն։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21