Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սահմանի խախտման փորձը կանխվեց բնակիչների օգնությամբ

04.12.2014

 

Տասնամյակներ  ձևավորված սերտ համագործակցությունը սահմանապահ ուղեկալների և սահմանամերձ համայնքների բնակչության միջև կրկին տվեց իր դրական արդյունքը: Սահմանապահները մշտապես և հետևողական աշխատանք էին սկսել բնակչության շրջանում զգոնության բարձրացման ուղղությամբ: Գործընթացը երկար սպասեցնել չտվեց, այն գործնականում ապացուցեց, որ բնակչությունն այդ համագործակցությանը վերաբերվել և յուրացրել էր յուրաքանչյուր տեսական պարապմունք հիմնովին և պատասխանատվության բարձր զգացումով:
Սույն թվականի նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, Շիրակի մարզի Գտաշեն համայնքի բնակիչ Արմեն Էգնատոսյանը ցուցաբերելով նախ խիզախություն ապա և աչալրջություն, ահազանգել է ընկերներին, վերջիններս սահմանապահ ուղեկալ և տեղեկացրել, որ իրենց գյուղի հատվածում, կասկածելի անձի կողմից սահմանը խախտելու փորձ է ձեռնարկվում: Մինչև սահմանապահների տեղ հասնելը Արմենը և նրա ընկերները` Գևորգ Մուրադյանը, Գարեգին Աբաջյանը և Նարեկ Գրիգորյանը շեղում են կարգազանցին, իսկ հաշվված րոպեների ընթացքում սահմանապահները հասնում են սահմանի այդ հատված, որը հեռու է եղել սահմանից ընդամենը 200 մետր:
                Սահմանապահների կատարած փաստաթղթերի ստուգման արդյունքում պարզվել է, որ կարգազանցը 1976 թվականին ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ով անձնական խնդիրների պատճառով փորձել է անցնել Թուրքիա: Մնացածն արդեն համապատասխան մարմինների պարզաբանելու խնդիր է, միայն տեղեկացնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 4-ին  ՀՀ-ում ՌԴ ԱԴՎ սահմանապահ ծառայության  վարչության ղեկավար, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովի կողմից, Գտաշեն համայնքի խիզախություն  ցուցաբերած բնակիչներ Արմեն Էգնատոսյանը, Գևորգ Մուրադյանը, Գարեգին Աբաջյանը և Նարեկ Գրիգորյանը պարգևատրվել են շնորհակալագրով: Արձանագրված դեպքը եզակի չէ, բայց և սահմանի խախտումները հաճախակի բնույթ չեն կրում, հենց պայմանավորված սահմանապահների շուրջօրյա աչալուրջ աշխատանքի և սահմանամերձ համայնքների բնակչության սերտ համագործակցության շնորհիվ:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21