Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելեց Շիրակի մարզ

05.12.2014

 

 Դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, նախարարության վարչությունների և բաժինների պատասխանատուներ: Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտ նախարարին և նրան ուղեկցողներին դիմավորեցին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ: Մշակույթի նախարարի հագեցած աշխատանքային գրաֆիկը սկսվեց Արթիկի գեղարվեստի դպրոցից: Նախ դպրոցի սաները հանդես եկան կատարումներով: Հատկապես Արթիկի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի կատարումը մեծ ոգևորություն և հաճույք պատճառեց ներկաներին: Փոքրիկ համերգից հետո տիկին Պողոսյանը Մշակույթի Մշակույթի ոլորտում ունեցած ներդրման ու զարգացման, ինչպես նաև երկարամյա արդյունավետ գործունեության համար Արթիկի Դ. Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի ստեղծագործական դասարանի դասատու Նարինե Մխիթարյանին և Արթիկի գեղարվեստի դպրոցի գծանկարի դասատու Սամվել Քարտաշյանին պարգևատրեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով: Տիկին Պողոսյանը և նրան ուղեկցողները շրջեցին արվեստի դպրոցում, այցելեցին խմբակներ, տիկին նախարարը տեղում ծանոթացավ դպրոցի սաների աշխատանքներին և գործելու պայմաններին, որոնք մեղմա ասած այնքան էլ բարենպաստ չէին ջեռուցման տեսանկյունից, դասարաններում տեղադրված վառարանների առկայության դեպքում նույնիսկ, դասարաններում ջերմաստիճանը ցածր էր պահանջվող նորմայից: Արթիկից տիկին Պողոսյանը և նրան ուղեկցողները վերադարձան Գյումրի, որտեղ շրջայցն սկսեցին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի մասնաճյուղ Ս. Մերկուրովի տուն-թանգարանից: Տիկին Պողոսյանը տեղյակ էր թանգարանում տիրող վիճակից և հաճույքով զարմացած նշեց, - շոյված եմ Ձեր կատարած աշխատանքից, մասնաճյուղը գտնվելով կիսաքանդ վիճակում, այնքան խնամված ու պահպանված տեսք ունի, որ չես էլ կարող պատկերացնել, որ այն ունի վերանորոգման լուրջ խնդիրներ: Այստեղ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ի լուր բոլորի տեղեկացրեց, որ 2015 թվականի հրատապ ծրագրով գումար է նախատեսված Ս. Մերկուրովի տուն-թանգարանի վերանորոգման համար ինչը հաճելիորեն մեծ ուրախություն պատճառեց բոլորին, իսկ տիկին Պողոսյանն ավելացրեց, -ունենալով վերանորոգված մասնաշենք Մերկուրովի բոլոր ցուցանմուշները կտեղափոխվի այս թանգարան դառնալով միակը:Մշակույթի ոլորտում ունեցած ներդրման ու զարգացման, ինչպես նաև երկարամյա արդյունավետ գործունեության համար Ս. Մերկուրովի տուն-թանգարանի վարիչ Արշակ Մանուկյանը ևս պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով: Կարճատև հանգստից հետո տիկին Պողոսյանը և նրան ուղեկցողներն այցելեցին Մարմաշենի վանք: Այստեղ, բացի նրանից, որ առկա էին ջրահեռացման լուրջ խնդիրներ, տիկին նախարարը և մնացածները ականատես եղան մի անհասկանալի ,,բարեգործության,,: Վանքի հենց բակու ինչ-որ ընտանիքի անունից տեղադրվել է խաչքար, թե հանուն ինչ, ոչ մեկը չգիտի, առավել ևս ոչ մեկը չի էլ փորձել բացատրելու այդ վայ բարեգործին, որ դա անհարգի բարեգործության վայր չէ: Մարմաշենի (XIII դ.) ճարտարապետականհամալիրը 4 եկեղեցիներից, գավթիցև 2 մատուռներիցբաղկացածհուշարձանախումբէ, որը գտնվումէԳյումրիքաղաքից 8--9 կմդեպիհյուսիս-արևմուտք: ԳլխավորեկեղեցինանվանումեննաևԿաթողիկե (Վահրամաշեն) ևստույգտեղեկությունէպահպանվածկառուցմանժամանակիմասին (ըստհարավայինճակատիվրափորագրվածարձանագրության): Կաթողիկեիցհյուսիսգտնվումէգմբեթավորդահլիճիտիպինպատկանողմյուսեկեղեցին: Երրորդեկեղեցին (XI դ.) տեղադրվածէԿաթողիկեիցդեպիհարավևպատկանումէխաչագմբեթեկեղեցիներիտիպին` ավանդատներովչորսանկյուններում: ՉորրորդեկեղեցինգտնվումէԿաթողիկեիցարևմուտք՝կլորհատակագծովևկազմվածչորսխորաններից: Վերջինիցպահպանվելենմիայնաստիճանաձևհզորգետնախարիսխըևպատերիստորինմասերը: Հիմնականհուշարձանախմբիցդեպիհյուսիս՝բլրիվրա, գտնվումէկիսավեր, հատակագծումխաչաթև, «ՎերինՎանք» կոչվող (XIII դ.) եկեղեցին: 2000 թ. հայ-իտալական համագործակցության արդյունքում կատարվել են վերականգնման, ամրակայման և ջրահեռացման աշխատանքներ, մասնավորապես՝ փոխվել է Կաթողիկե (գլխավոր) եկեղեցու խնձորակը, քանդվել, վերաշարվել են ծածկասալերը՝ տեղ-տեղ փոխարինվելով նորերով, մեծ ծավալով պատերը ներարկվել են կրակաթով, պատերի վերին հատվածներում իրականացվել են ձգման աշխատանքներ՝ չժանգոտվող մետաղական ձողերի միջոցով, թմբուկը ներսից ամրացվել է ներքին մետաղական օղակով: Գլխավոր եկեղեցու արևելյան և հյուսիսային հատվածների միջև ընկած հատվածում իրականացվել է թաքնված ջրահեռացման համակարգ: Ջրահեռացման լուրջ խնդրի հետ կապված ներկայացվեցին միմյանց հակասող տարբեր տեսագետներ, ինչ հետևանքով թե նախարարը, և թե Շիրակի մարզպեն առաջարկեցին ստեղծել աշխատանքային խումբ մի քանի ոլորտների մասնագետներից կազմված, ովքեր կուսումնասիրեն, կքննարկեն և ըստ այդմ կներկայացնեն լուրջ մասնագիտական եզրակացություն ջրահեռացման խնդրի վերաբերյալ, հակառակ դեպքում, սա պարզապես հանցավոր անտարբերություն կարելի է դիտել, երբ մի քանի տարի հետո, եկեղեցին կհայտնվի փլուզման եզրին: Արդեն ահջորդ կանգառը, որին սրտատրոպ սպասում էին բոլորը` Վահրամաբերդն էր, ուր մշակույթի տան նախասրահում բոլորին սպասում էր պետական բյուջեի միջոցներով վերականգնված հանրապետական նշանակության՝ Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը:
Վահրամաբերդի մշակույթի տունը վերակառուցվել է 2012 թվականին, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով. իրականացվել են մշակույթի տան հիմքերի, տանիքի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Այն եռահարկ կառույց է. հարկերից յուրաքանչյուրը զբաղեցնում է 750 քմ տարածք: Առաջին հարկում գտնվում է համայնքի գրադարանը, խաղասենյակներ, երկրորդ հարկը զբաղեցնում է գյուղապետարանը և երաժշտական դպրոցը: Մշակույթի տանը գտնվում է Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը: Այն հեղինակի կողմից ստեղծած որմնանկարների շարքի լավագույն գործերից մեկն է: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո փլված մշակույթի պալատից, բարեբախտաբար, կանգնած է մնացել այն պատը, որի վրա «Հայաստան» որմնանկարն էր: «Հայաստան» որմնանկարը կատարված է գաջի կրային սվաղի հիմքի վրա: Բնական և մեխանիկական ազդեցությունների հետևանքով առկա էին որմնանկարի սվաղի շերտի տեղաշարժումներ, տարանջատված, դատարկ հատվածներ, ներկի շերտերի քայքայումներ, վնասված ու կորսված մասեր: Որմնանկարի քայքայումները և պահպանումը կանխելու առավել ընդունելի տարբերակը դրա ամրակայումն ու վերականգնումն էր: Որմնանկարի հետագա պահպանությունն ապահովելու և մշակույթի տան վերակառուցման նպատակով վերջին 20 տարիներին իրականացվել են մի շարք միջոցառումներ: 2013 թվականին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ որմնա­նկարի անխաթար պահպանման, ինչպես նաև տարբեր բնույթի ազդեցությունների հետևանքով պատճաված վնասը վերականգնելու համար իրականացվել են որմնանկարի մաքրման, ամրակա­յման և վերականգնման աշխատանքներ, որոնք իրականացվել են «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի կողմից, որն ունի հաջողված փորձ որմնանկարների ամրակայման, վերականգնման և տեղափոխման աշխատանքներում: 2010-2012 թթ. հիմնադրամի կողմից ամրակայվել, վերականգնվել կամ տեղափոխվել են Մինաս Ավետիսյանի «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Գորգ են գործում», «Երկանք», «Թել են մանում», «Հայկական Հովվերգություն» և այլ որմնանկարները: Վերականգնման   աշխատանքներն իրականացրել են հայ մասնագետները՝ իտալացի վերականգնող մասնագետ   պրոֆեսոր Ֆաբրիցիո Յակոպինիի անմիջա­կան ղեկավարությամբ: Կատարվել են բազմաթիվ նախնական դիտումներ, հետա­զոտու­թյուններ, նախագծանախահաշ­վային աշխատանքներ, որի հիման վրա կատարվել են ամրակայման և վերականգնման աշխատանքները: Ըստ նախագծա­նախահաշվային փաստաթղթերի` ամբողջական աշխատանքներն ավարտվել են:
Վահրամաբերդից տիկին Պողոսյանն այցելեց Գյումրու «Թռչունյան տուն» մանկատուն-կրթարան: Այստեղ նախարարը և նրան ուղեկցողները մասնակից դարձան սաների կողմից ցուցադրված փոքրիկ համերգին:
Մշակույթի ոլորտում ունեցած ներդրման ու զարգացման, ինչպես նաև երկարամյա արդյունավետ գործունեության համար «Թռչունյան տուն» մանկատուն-կրթարանի տնօրեն Սոնա Սիմոնյանը ևս պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով: «Թռչունյան տուն» մանկատուն-կրթարանից նախարարն այցելեց Գյումրու «Վիլլա Ջ. Կրոսս» արհեստագործական արվեստանոց, որտեղ ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Գյումրիում Իտալիայի Պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոի հրավերով տիկին նախարարն այցելեց նաև ,,Վիլլա Կարս,, հյուրերի տուն, որտեղ և զրուցեցին հետագա իրականացվելիք ծրագրերի մասին: Հայ մշակույթի տարածման և զար­գացման գործում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաև Հայաստանում 25-ամյա ակտիվ գործունեություն ծավալելու համար, Գյումրիում Իտալիայի Պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով: Ամփոփելով Շիրազյան տարին տիկին Պողոսյանը և նրան ուղեկցողներն այցելեցին Շիրազի տուն թանգարան: Նախ ծաղիկներ դրեցին բանաստեղծի կիսանդրուն, ապա շրջայց կատարեցին թանգարանում: Շրջայցի ավարտին Մշակույթի ոլորտում ունեցած ներդրման ու զարգացման, ինչպես նաև երկարամյա արդյունավետ գործունեության համար Հ. Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը, Շիրակի մարզային գրադարանի 1-ին կարգի գրադարանավար Թազագյուլ Զաքոյանը, Գյումրու Բրուտյանի անվան թիվ  4 երաժշտական դպրոցի տնօրեն Խորեն Վարդանյանը, Ամասիայի արվեստի դպրոցի տեսաբան-խմբավար Երազիկ Աթոյանը, Գյումրու մարզամշակութային կենտրոնի Վանուշ Խանամիրյանի անվան «Վարդևանյան» պարի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Հովհաննես Վարդևանյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանը պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով:
ՀՀ Շիրակի մարզ կատարած այցի վերջին հանգրվանը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր, որտեղ տիկին Պողոսյանը և նրան ուղեկցողները գյումրեցի փոքրիկ հանդիսատեսի հետ վայելեցին Ջաննի Ռոդարիի ստեղծագորության հիմման վրա «Չիպոլինո» մանկական մյուզիքլը:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21