Տպել
Նորություններ
26 տարի անց
07.12.2014
Հարգելի շիրակցիներ
Հյուսիսային Հայաստանի քաղաքներն ու գյուղերը վարկյանների ընթացքում ավերակ դարձրած, տասնյակ հազարավոր ամեղ մարդկանց կյանքեր խլած, անհաշիվ ճակատագրեր խեղած 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից անցել է 26 տարի:
Աննախադեպ տարերքի հասցրած ավերածությունների հետքերը, հիշողություններն ու մեզ բաժին հասած դառնությունները դեռ ապրում են և շարունակելու են ապրել մեր սրտերում ու հոգիներում, որքան էլ ցանկանանք շրջել մեզ պատուհասած ճակատագրի այդ ողբերգական էջը:
Սակայն կյանքը շարունակվում է: 26 տարիների ընթացքում զոհվածների փոխարեն ծնվել են զոհերի հիշատակը հավերժացնող նոր սերունդներ, կառուցվել նոր շենք շինություններ, գրեթե բոլոր ոլորտներում գրանցվել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Աղետալի երկրաշարժի հերթական տարելիցի օրը, կրկին անգամ մեր խորին երախտագիտության ու շնորհակալանքի խոսքն ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր ողբերգության առաջին իսկ պահից զորակցել են մեզ, եղել մեր կողքին, ովքեր, տարիներ շարունակ օգնել են հաղթահարելու և վերացնելու աղետի հետևանքները:
Հարգելի հայրենակիցներ. Ցանկանում եմ Ձեզ տոկունություն և համբերություն, կամք, ուժ և հավատ վաղվա օրվա հանդեպ:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ` ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ