Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհակալություն Շիրակի մարզպետին

10.12.2014

Շնորհակալություն Շիրակի մարզպետին

 

,,ՀԱՏՈՒՑՈՒՄ,, բարեգործական ծրագրի շրջանակում իրականացնում է շատ հետաքրքիր ակցիա, ,,ԱՐՏ,, կազմակերպությունը մարզի զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներին մեկ շաբաթյա անվճար ուղեգիր է տրամադրում Սև ծովի ափին հանգիստն անցկացնելու համար:

Կազմակերպության տնօրեն Արտյոմ Թումանյանը դիմել էր Շիրակի մարզպետին այս տարվա ծրագրին աջակցելու խնդրանքով: Շիրակի մարզպետ Ֆելիք Ցոլակյանն անմիջապես տվեց իր համաձայնությունը, Գյումրեցի թվով 50 ազատամարտիկների ընտանիքների հանգիստն անցկացնելու  ծրագիրը հովանավորելու համար: Մարզի մնացած թվով շուրջ 150 ազատամարտիկների ընտանիքի անդամներին հավաստագրեր տրամադրվեցին համայնքների ղեկավարների հետ ծրագրի իրականացման համար համապատասխան գործընթացների ավարտից հետո:

Հավաստագիր ստացող ազատամարտիկների մայրերը, կանայք իրենց շնորհակալությունը հայտնեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին նշելով, որ իրենց խնդիրները մշտապես եղել են մարզպետի ուշադրության կենտրոնում, իրենց շնորհակալությունը հայտնեց Արտյոմ Թումանյանին այդ գեղեցիկ նախաձեռնության համար և իհարկե ԵԿՄ մարզային և քաղաքային խորհրդի նախագահներին՝ Յուրա Ալեքսանյանին և Վարդան Սարգսյանին, ովքեր մշտապես գտնվելով իրենց կողքին սատարել են իրենց ցանկացած հարցում: Կրկին անգամ շնորհակալություն հայտնելով այդ գեղեցիկ նախաձեռնության կազմակերպիչներին, ազատամարտիկների ծնողները կարևորեցին մեկ հանգամանք, որ իրենք մոռացության չեն մատնված, որ մշտապես գտնվում են մարզային և քաղաքային իշխանությունների, Երկրապահի և անհատների ուշադրության կենտրոնում, ինչն ավելի կարևոր է, քան որևէ նյութական կամ այլ աջակցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58