Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում վերաբացվեց ևս մեկ եկեղեցի

10.12.2014

Դեկտեմբերի 10-ին վերանորոգումից ու վերակառուցումից հետո, Արթիկի թեմի առաջնորդ սրբազան Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ օծվեց Վարդաքարի ,,Սուրբ Խաչ,, եկեղեցու խաչը և եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը:  Օծվելուց և խաչը տեղադրվելուց հետո եկեղեցում սրբազանի ձեռամբ տեղի ունեցավ եկեղեցու վերանորոգման ու վերակառուցման բարերա Ջանիկ Սարգսյանի մկրտության արարողությունը: Եկեղեցու խաչի օծման արարողության ներկա էին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյան, մարզային իշխանության ներկայացուցիչներ, համայնքապետեր, գյուղի բնակիչներ:

,,Սուրբ Խաչ,, եկեղեցու վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին շուրջ վեց ամիս առաջ՝ ՌԴ-ում բնակվող, ծնունդով Վարդաքարից  Ջանիկ Սարգսյանի տրամադրած շուրջ 25 հազար դոլար գումարով: Գյուղը գործող եկեղեցի ունեցել է դեռևս 1828 թվականին, որը հետագայում դադարել է գործելուց, և ինչպես շատ եկեղեցիներ վերածվել պահեստի: Երկրաշարժից հետո գյուղացիները եկեղեցին կրկին վերածել են աղոթատեղի, սակայն առանց խաչի ու զանգի: Այսօր կրկին հնչեցին եկեղեցու զանգերը, և ,,Սուրբ Խաչ,, եկեղեցին կրկին իր դռները բացեց հավատավոր ժողովրդի առջև: 

Վարդաքրցիներին շնորհավորեցին Արթիկի թեմի առաջնորդ սրբազան Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, բարերա Ջանիկ Սարգսյանը, համայնքի ղեկավար Գալուստ Ավետիսյանը: Բոլորը միաբերան նշեցին այն կարևոր հանգամանքը, որ ժողովուրդը և իշխանություններն ամբողջությամբ դարձել են դեպի եկեղեցի, և ավելի մեծ թափ է ստացել եկեղեցաշինությունը՝ կիսաքանդ եկեղեցիների վերանորոգման և վերակառուցման Աստվածահաճո գործընթացը: Միջոցառման ավարտին եկեղեցու բկում մատուցվեց սուրբ մատաղ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23