Նորություններ
Համայնքի ղեկավարի ընտրություն Կրասարի համայնքում
14.12.2014
![](http://shirak.mtad.am/files/n_pics/7018_s.jpg)
Դեկտեմբերի 14-ին Շիրակի մարզի Կրասարի համայնքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն:
Շիրակի մարզի թիվ 33/1 ընտրատարածքի Կրասարի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել ՀՀԿ անդամներ, ինքնառաջադրված, 1960 թվականին ծնված Խաչիկ Սերյոժայի Մելիքյանը և 1989 թվականին ծնված Մկրտիչ Հարությունի Սարգսյանը:
Կրասարի համայնքի ընտրողների թիվը 386 հոգի է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 285, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 5:
Ըստ նախնական տվյալների համայնքի գործող ղեկավար Խաչիկ Սերյոժայի Մելիքյանի օգտին կողմ են քվեարկել 144 ընտրող, Մկրտիչ Հարությունի Սարգսյանի օգտին՝ 136-ը: