Տպել
Նորություններ
«Թրփանճեան Գյուղական Համայնքների Զարգացման ծրագրերը,, Շիրակի մարզում
17.12.2014
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Թրփանճեան Գյուղական Համայնքների Զարգացման Ծրագրի» կողմից ամեն տարի մարզի տարբեր համայնքներում իրականացվում են համայնքների զարգացման մի շարք ծրագրեր:
Միայն 2014թ. հիմնադրամի կողմից մարզի 11 գյուղական համայնքներում բացվել են հացի և լավաշի, կահույքի արտադրամասեր, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կետ, մթերային եվ շինարարական ապրանքների խանութներ՝ապահովելով 33 նոր աշխատատեղեր համայնքների բնակիչների, իսկ Կամո և Ջրափի համայնքներում հիմնադրամը աջակցել է մեղվապահության ստեղծման եվ կայացման գործում: