Տպել
Նորություններ
Ամանորյա ծրագիր ,,Հայկական Կարիտասի,, հետ
19.12.2014
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուշադրության կենտրոնում են մարզի բնակչության բոլոր խոցելի խմբերը, այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները: Համագործակցելով <Հայկական Կարիտաս> բարեգործական հասարակական կազմակերպության հետ անակնկալ մատուցվեց առանց ծնողական խնամքի մնացած 50 երեխաների, որոնք բնակվում են խնամակալ 30 ընտանիքներում:
<Հայկական Կարիտաս> բարեգործական հասարակական կազմակերպությունը մշտապես աջակցել է տարբեր խոցելի խմբերի` տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, այս անգամ ամանորյա անակնկալը առանց ծնողական խնամքի մնացած երեխաներինն էր: Նրանց տարեմուտի նվերներ ու սննդի ծանրոցներ հանձնվեց:
Տոնական միջոցառումից, ջերմ վերաբերմունքից ու աջակցությունից հուզված ներկաները շնորհակալություն հայտնեցին Շիրակի մարզպետարանին ու <Հայկական Կարիտաս> բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշելով, որ նման ուշադրությունը լույսի նշույլ է, որը հույս է արթնացնում հոգսաշատ շիրակցու սրտում: