Տպել
Նորություններ
Աջակցություն ազատամարտիկների ընտանիքներին
22.12.2014
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ Ամանորյա տոների կապակցությամբ դրամական աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների, զինվորական ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների ընտանիքների, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների և ՀՀ սահմանները պաշտպանելու, ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձանց: Շուրջ 723 շահառու ընտանիքները գումարները ստանալու են տանը:
Ավանդական դարձած աջակցությունը մարզպետարանի աշխատակիցներից կազմված 20 աշխատանքային խմբերը անձամբ տեղ կհասցնեն:
Գումարների բաշխումն արդեն սկսված է, գյուղական բնակավայրերում արդեն իսկ հատկացվել է, Գյումրիում աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու օրերի ընթացքում: