Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լավագույն տարի սպորտսմենների համար

24.12.2014

 

Դեկտեմբերի 24-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Շիրակի մարզի սպրոտի ոլորտի ներկայացուցիչների տարեվերջյան հանդիպումը մարզպետի հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր ամփոփել անցնող 2014 թվականը, որն ի դեպ աննախադեպ էր իր արդյունքներով, և պարգևատրումներ լավագույններին: Ինչ խոսք, լավագույն հասկացությունը Հայկական սպորտում 2014 թվականի համար դարձավ Արթուր Ալեքսանյանը, ով ճանաչվեց նաև Հանրապետության լավագույն մարզիկ: Պարգևատրվեցին մարզի լավագույն ծանրամարտիկները, ըմբիշները, թեթև ատլետները, բռնցքամարտիկները և նրանց մարզիչները: Պարգևատրումից հետո բաժակ բարձրացվեց սպորտային տարին հաջող ավարտելու կապակցությամբ: Օրվա երկրորդ կեսին Շիրակի մարզպետն այցելեց Գյումրու Տ.Պետրոսյանի անվան շախմատի դպրոց, այնտեղ մարզպետը ևս շնորավորեց և պարգևներ հանձնեց 2014 թվականի լավագույն ճանաչված շախմատիստներին: Ստորև ներկայացնում ենք տեղեկատվություն մարզի սպորտի ոլորտի վերաբերյալ:
Շիրակի մարզում գործել են տարբեր գերատեսչական պատկանելիության 42 մարզական կազմակերպություններ` 1 քոլեջ, 34 մարզադպրոց, 4 մասնաճյուղ, 2 ակումբ և 1համայնքային կենտրոն: Մարզական կազմակերպությունները և դրանց մասնաճյուղ-խմբերը գործել են մարզի 3 քաղաքայինև 20 գյուղական համայնքներում: 28 մարզաձևերից գործող խմբերում ընդգրկվել են 8.200 պարապողներ և 454 մարզիչ-մանկավարժներ:
Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու միջազգային մրցումներում 12 մարզաձևերից ՀՀ հավաքական թիմերի կազմերում հանդես են եկել Շիրակի մարզի 128 մարզիկներ, որոնք նվաճելեն 58 մեդալ, որից 27` ոսկի, 9` արծաթ և 22` բրոնզե:
2014 թվականի հանրապետության լավագույն մարզիկ ճանաչվեց գյումրեցի, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Լավագույն տասնյակում ընդգրկվեց նաև մարզի ներկայացուցիչ, ձյուդոյի Եվրոպայի առաջնության ու գավաթի խաղարկության մրցանակակիր Հովհաննես Դավթյանը: Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը դարձավ պատանեկան օլիմպիական խաղերի պատմության մեջ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը:
22 մարզաձևերից ՀՀ առաջնություններում հանդես եկած Շիրակիմարզի, համայնքներիևմարզականկազմակերպություններիհավաքականթիմերընվաճելեն 298 մրցանակ, որից 94-ը՝ 1-ին, 85-ը՝ 2-րդև 119-ը՝ 3-րդ: 
      Հանրապետական մարզական-զանգվածային միջոցառումներում ևս նշանակալի են Շիրակի մարզի համայնքների և հաստատությունների ձեռքբերումները:
Կառուցվելևշահագործմանենհանձնվել՝Գյումրուֆուտբոլիակադեմիան, Ամասիայիարհեստականխոտածածկովֆուտբոլիխաղադաշտըև<<Գյումրի>>մարզա-առողջարարականհրապարակը: Մարզականկազմակերպություններիմեծմասումիրականացվելենընթացիկվերանորոգմանաշխատանքներ :
 
Ոլորտումառկահիմնախնդիրները
 
1.Մարզադահլիճների ոչ բարվոք վիճակն ու մարզագույքի պակասը,
2. Համայնքներում մարզահրապարակների և խաղահրապարակների սակավությունը,
3.Մարզահամալիրի բացակայությամբ պայմանավորված Գյումրիում միջազգային ու հանրապետական մրցումների կազմակերպման անհնարինությունը,
4.Մարզիկ-մարզուհիների համար տեղերում համապատասխան խորըբուժսպասարկում կազմակերպելու հնարավորության բացակայությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36