Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարի ճանապարհ քառորդ դար անց

25.12.2014

 
Դեկտեմբերի 25-ին Գյումրու լոկոմոտիվային դեպոյում Ամանորին ընդառաջ, կրկին տոնական տրամադրություն էր տիրում, շահագործման էր հանձնվում վերջին 25 տարում ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը, որի վրա շուրջ երկու ամիս աշխատել են դեպոյի մոտ 20 մասնագետներ: Մինչև էլեկտրաքարշի շահագործման հանձնման պաշտոնական բացման արարողության մեկնարկը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը Շիրակի մարզպետին, Գյումրու քաղաքապետին, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանին և պաշտոնատար այլ անձնաց ներկայացրեց լոկոմոտիվային դեպոյի վարչական մասնաշենքում կատարված փոփոխությունները: Մասնաշենքում շրջայցից հետո, հյուրերը փոքր շրջայց կատարեցին արդեն դեպոյում, որտեղ ներդրումներն ու փոփոխությունները առավել ակնառու էին, շուրջ մեկ տարի առաջ պաշտոնապես վերաբացված դեպոյի համեմատությամբ, ինչը նկատեցին և այդ մասին իրենց ելույթներում նշեցին մարզպետ Ցոլակյանը, Բալասանյանը, ինքը՝ Ռեբեցը: Այո, այդ կարճատև ժամանակահատված համար բավականի լուրջ աշխատանք է կատարվել, առավել ևս լուրջ ներդրումներ են եղել: Բայց Շիրակի մարզպետը կարևորեց այն փաստը, որ - Երկաթուղայինների տրադիցիաները, ինչ որ ունի Գյումրին, նորից ոնց որ թե վերադառնում են: Ես նոր հարցրեցի՝ Վրաստանի մեր կախվածությունը վերանո՞ւմ է, թե՞ չէ՝ շահագործումից հետո: Փաստորեն 90 տոկոսով անկախությունը կա, այսինքն` էն, ինչ որ տարվել, էնտեղ արվել է, մնաց 10 տոկոս: Էդ 10 տոկոսն էլ խոստացան անել շատ արագ, էն արտադրամասերը, որոնք ի վիճակի են շտկել, կառուցել, կարվեն շատ արագ»: Շիրակի մարզպետն իր շնորհավորական խոսքից հետո պատվոգրեր և նվերներ հանձնեց դեպոյի աշխատակիցներին, իսկ գլխավոր ինժեներին և գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին նվիրեց Գյումրվա Կլկլան:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը իր հերթին նշեց, որ Գյումրու լոկոմոտիվային դեպոն իր աշխատատեղերով, էսթետիկայով ու այժմ տեխնոլոգիաներով լիարժեք համապատասխանում է Ռուսաստանի լավագույն դեպոների համակարգի չափանիշներին: Նշենք, որ 2008 թվականից Հայաստանի երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումները մեր երկրում մինչև օրս կազմել են 100 մլրդ 858,1 դրամ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ իր ելույթում կարևորեց այն փաստը, որ Գյումրիում, այսպիսով` նոր աշխատատեղեր են ավելանում: Քաղաքապետը ևս նվերներ հանձնեց դեպոյի աշխատակիցներին, իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի պարգևատրումից և նվերների հանձնումից հետո, կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին:
 
 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25