Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

X Factor 3 եթերաշրջանի հաղթող Վահե Մարգարյանը մարզպետին հյուր

25.12.2014

Չնայած տարեվերջյան գերհագեցած աշխատանքային գրաֆիկին, դեկտեմբերի 25-ի աշխատանքային օրը Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանը սկսեց ,,Շանթ,, հեռուստառադիոընկերության X Factor 3 եթերաշրջանի հաղոթող Վահե Մարգարյանի հետ: Վահեն մարզպետին հյուրընկալվել էր իր տնօրենի՝ Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Գ.Ալեքսանյանի և մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանի հետ: Կարճատև, բայց ջերմ զրույցի ընթացքում պարզվեց, որ երաժշտության հանդեպ Վահեի ունեցած հաջողությունները նախ պայմանավորված են նրա մայրիկի երաժշտական  ունակությունների, բայց ոչ կրթության հետ: Տարիներ առաջ Վահեն մասնակցել և հաթող է ճանաչվել ,,Զվարթնոց,, հանրապետական երգի փառատոնին: Հաղթող է ճանաչվել մարզային  ռուսական ,,Երգը բարեկամության կամուրջ,, փառատոնի ժամանակ: Վահեն բացի նրանից, որ լավ երգում է, պարզվեց նաև, որ նա հոյակապ ասմունքող է, ավելին` զբաղվում է թեթև ատլետիկայով: Վահեից պահանջվեց հինգ րոպե` ներկայացնելու իր լավագույն կողմերը: Մարզպետը շատ ուրախացավ, որ վերջինս, ամեն ինչից զատ, նաև սպորտսմեն է. երեկ մեծ շուքով պարգևների արժանացան մեր սպորտսմենները և հատուկ շեշտեց, որ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե մարզպետը միայն սպորտմեններին է շնորհավորում, այլ բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մեր երկրի, մեր մարզի ու քաղաքի պատիվը բարձր պահելու աշխարհի որ անկյունում էլ լինի: Շնորհավորելով Վահեին իր առաջին մեծ հաջողության առիթով` Ֆելիքս Ցոլակյանը բնանկար նվիրեց Վահեին` հորդորելով.- Երբեք չհիվանդանաս աստղային հիվանդությամբ, դա անբուժելի է և վատ հետևանքներով լի: Ինչ է երազում դառնալ հարցին` Վահեն պատըասխանեց, - ընդունվել կոնսերվատորիա,  սովորել և դառնալ պրոֆեսիոնալ երգիչ, բայց ունեմ մեկ այլ մտադրություն և երազանք ևս` հիմնել ու խորացնել ջազը մեր երկրում, մեր քաղաքում: Պլաններ ունեմ Տիգրան Համասյանի հետ սկսել մի ծրագիր, որը հույսով եմ` կունենա դրական արդյունք: Շիրակի մարզպետը վայրկան անգամ չվարանեց` ասելով, - Դու սկսիր, եթե իմ կարիքը զգաս, համոզված եղիր, կողքիդ կանգնած եմ:    

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25