Նորություններ
Այցելություն Գյումրու Երեխաների տուն
25.12.2014
Դեկտեմբերի 25-ին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանի ուղեկցությամբ այցելեց Գյումրու ,,Երեխաների տուն`,, մասնակցելու Ամանորի միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Նշանը, խնամքի հաստատությունների ներկայացուցիչներ: Հաստատության սաների կողմից ներկայացված փոքրիկ համերգը մեծ հաճույք պատճառեց ներկաներին: Մարզպետի տեղակալը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և իր անունից շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկացավ շուտափույթ վերադարձ ընտանիքներ և կենտրոնին հանձնեց մարզպետի Ամանորյա նվերը՝ տեսանվագարկիչ: Դստեր հետ նվերներով էր եկել նաև տեր Նշանը, ով նույնպես բաժանեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և իր ընտանիքի ևկողմից նախատեսված նվերները: Երեխաները մեծ ոգևորություն ապրեցին, երբ դահլիճ մտավ Ձմեռ պապը` անսահման ուրախություն և երջանկություն պատճառելով ընտանիքներից դուրս հայտնված երեխաներին: Միջոցառումից հետո մարզպետի տեղակալը շրջեց կենտրոնի նորակառույց հատվածում, որտեղ, որպես նորություն, կառուցվել է փակ լողավազան հաշմանդամություն ունեցող երեխաներին վերականգնողական ծառայություններ մատուցելու համար: Պարոն Արշակյանն իր գոհունակությունը հայտնեց Երեխաների տան տնօրեն Ռուզան Ավագյանին` կատարված աշխատանքների, երեխաների հանդեպ տածած հոգատարության և ուշադրության համար, ցանկացավ ամենալավն ու բարին գալիք 2015 թվականին: