Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Շիրակի մարզի խորհրդի ամփոփիչ նիստը

26.12.2014

 

 
Դեկտեմբերի 26-ին Գյումրու ,,Օյունջյան,, դպրոց-վարժարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Շիրակի մարզի խորհրդի 2014 թվականի տարեվերջյան նիստը, որին 119 համայնքներից մասնակցում էին 112-ը, 7-ը հարգելի պատճառով բացակայում էին: Մասնակցում էին ուժային կառույցների ղեկավարներ, մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, առողջապահական կազմակերպությունների ղեկավարներ, մարզում գործող ԶԼՄ ներկայացուցիչներ:
Համաձայն մարզխորհրդի վերջին նիստի օրակարգի, նախատեսված էր երկու ելույթ` 
1.Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման մասին:
Զեկուցող` ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-  
      տնտեսական զարգացման վարչության պետ` Լ. Մարտիրոսյան, և
2. Քաղաքացիների զինվորական հաշվառման, ամառային զորակոչի կատարման և ձմեռային զորակոչի նախապատրաստության մասին:
Զեկուցող` ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՀԳՄՏՍԳՀ բաժնի պետ` Ա. Անտոնյան:
 
ՀՀ Շիրակի մարզի համայնքներում 2014 թվականի սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին:
 
    2014թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 95.6%-ով, նախատեսված 1,828,130.9 հազ դրամ սեփական եկամուտներից ընդամենը հավաքագրվել է 1,746,959.2 հազ. դրամ: Սեփական եկամուտների թերակատարումը կազմում է - 81,171.7 հազ. դրամ:
    Մարզի համայնքների 2014թ. բյուջեների սեփական եկամուտների կատարողականը ըստ հարկատեսակների հետևյալ պատկերն ունի.                                                                                                                  /հազ.դրամ/            

Եկամուտների անվանումը
2014թ.
նախատեսված
սեփական եկամուտներ
Փաստացի կատարողական
Շեղում
/+,-/
կատ. %
Հողի Հարկ
386,116.1
340,102.3
- 46,013.8
88.1
Գույքահարկ
620,853.8
633,559.8
12,706.0
102.0
Պետական տուրք
50,840.0
49,534.5
- 1,305.5
97.4
Տեղական տուրք
139,094.9
131,495.6
- 7,599.3
94.5
Հողի և գույքի վարձակալություն, այդ թվում`
318,834.1
280,763.3
- 38,070.8
88.1
ա/ հողի վարձավճար
284,235.3
245,138.0
- 39,097.3
86.2
բ/ գույքի վարձավճար
34,598.8
35,625.3
1,026.5
103.0
Այլ եկամուտներ
312,392.0
311,503.6
- 888.4
99.7
Ընդամենը սեփական եկամուտներ
1,828,130.9
1,746,959.2
- 81,171.7
95.6

 
2014թ. փաստացի հավաքագրվածի աճի %-ը 2013թ. տարեկան փաստացի հավաքագրվածի համեմատությամբ կազմում է 0.7% կամ ծավալային առումով 2013թ. համեմատությամբ ավել է հավաքագրվել 12,081.9 հազ. դրամ:
Ըստ նախկին վարչական տարածաշրջանների` համայնքների բյուջեներում նախատեսված սեփական եկամուտների կատարման ցուցանիշներն են.
/հազ դրամ/

հ/հ
Նախկին վարչական տարածաշրջանների անվանումը
2014թ.
նախատեսված
 սեփական եկամուտներ
Փաստացի կատարողական
 
Շեղում
/+,-/
կատ. %
1
Արթիկ
224,343.6
218,773.3
-5,570.3
97.5
2
Անի
144,312.2
129,997.2
-14,315.0
90.1
3
Ախուրյան
325,795.1
274,308.1
-51,487.0
84.2
4
Աշոցք
73,681.1
60,681.5
-12,999.6
82.4
5
Ամասիա
77,099.5
62,138.1
-14,961.4
80.6

 
Մարզի նախկին վարչական տարածաշրջաններից 2014թ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ամասիայի տարածաշրջանում` 80.6 %, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 92.2 %, կամ 2013 թվականի հանդեպ սեփական եկամուտների նվազումը տոկոսային առոմով կազմել է 11.6%:
Մարզի թվով 25 համայնքներում նախատեսվածի հանդեպ 100% և ավելի բարձր ցուցանիշ են ապահովվել սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ:
Ախուրյանի տարածաշրջանից` 100% և բարձր 5 համայնքներ
Արթիկի տարածաշրջանից` 100% և բարձր 12 համայնքներ
Անիի տարածաշրջանից` 100% և բարձր 3 համայնքներ
Ամասիայի տարածաշրջանից` 100% և բարձր 2 համայնքներ
Աշոցքի տարածաշրջանից` 100% և բարձր 3 համայնքներ
Մարզի քաղաքային համայնքները 2014թ. սեփական եկամուտները կատարել են` Գյումրի քաղաքը` 101.8%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 99.5 %, կամ 2.3%-ի աճ, Արթիկ քաղաքը` 101.1%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 93.6%, կամ 7.5%-ի աճ, Մարալիկ քաղաքը` 101.8%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 99.6%, կամ 2.2%-ի աճ:
Նշված համայքների կողքին, սակայն մարզի թվով 84 համայնքներ չեն ապահովել 2014թ. արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 95.6%-ը, իսկ թվով 5 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50.0 %-ի ցուցանիշը այդ համայնքներն են` Սալուտ` 19.6%, Սարակապ 28.5%, Հողմիկ` 35.9%, Փոքր սեպասար` 49.0%, Հովունի` 48.9% և այլն:
Մարզի համայնքների կողմից բյուջեների եկամուտների հիմնական ցուցանիշ համարվող հողի հարկի հավաքագրման մակարդակը 2014թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 88.1%, կամ նախատեսվածից պակաս է հավաքագրվել - 46,013.8 հազ. դրամ: Փաստացի հավաքագրվածի նվազման %-ը 2013թ. համեմատությամբ կազմել է 8.4%-ով, իսկ գումարային նվազումը կազմում է 31,020.0 հազ. դրամ:
Մարզի համայնքների կողմից բյուջեների եկամուտներում նախատեսված գույքահարկի հավաքագրման մակարդակը 2014թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 102.0%, կամ նախատեսվածից ավել է հավաքագրվել 12,706.0 հազ. դրամ: Փաստացի հավաքագրվածի աճի %-ը 2013թ. համեմատությամբ  աճել է  14.7%-ով, իսկ գումարային աճը կազմում է 81,206.8 հազ. դրամ:
2014թ. ընթացքում հողերի վարձավճար կատարվել է 86.2% -ով, կամ պակաս է գանձվել – 39,097.3 հազ.դրամ:
Համայնքների ղեկավարները առանձնակի ուշադրություն պետք է դարձնեն հողի հարկի և հողի վարձակալական վճարների գծով եկամուտների ապահովման նոր մոտեցումների ձևավորմանը, որոնք ենթադրում են համայնքների կողմից օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքների և պարտականությունների առավել խիստ և արդյունավետ կիրառմանը:
Մարզպետարանը հարկերի հավաքագրման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի համակողմանի աջակցություն ցուցաբերի համայնքների ղեկավարներին` սեփական եկամուտների հավաքագրման գործում:Սակայն առանձին համայնքներում խրոնիկ ձևով չի ապահովվում եկամուտների հավաքագրման բարձր մակարդակ:
2014թ. մարզի համայնքներին ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան հատկացվել է ամբողջությամբ, այն կազմում է 3,778,337.5 հազ. դրամ:
Նվազագույն աշխատավարձի բարձրացման և էլեկտրաէներգիայի, գազի գների բարձրացման հետևանքով ՀՀ պետական բյուջեից մարզի համայնքներին 2014 թվականի ընթացքում հատկացվել է 368,083.2 հազ. դրամ:
ՀՀ պետական բյուջեից կապիտալ սուբվենցիաներ հոդվածով մարզի համայնքների 2014 թվականի բյուջեներին հատկացվել է շուրջ 128,506.0 հազ. դրամ:
 
2015 թվականի ՀՀ պետական բյուջեից մարզի համայնքների բյուջեներին ՀՀ <<Համահարթեցման մասին>> ՀՀ օրենքով տրամադրվելիք դոտացիաների մասին
ՀՀ պետական բյուջեով 2015 թվականին նախատեսվել է տրամադրելու 4,168,405.2 հազ. դրամ դոտացիա, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 390,067.7 հազ. դրամով: Ընդհանուր առմամբ թվով 79 համայքներում գրանցվել է դոտացիայի աճ, իսկ թվով 8 համայնքում նվազում:
 Մինչև 300 բնակիչ ունեցող համայնքներին 2015 թվականի պետական բյուջեի նախագծով դոտացիայի գումարը չի գերազանցելու 3500.0 հազ. դրամ սահմանաչափը:
Նվազագույն աշխատավարձի բարձրացման և էլեկտրաէներգիայի, գազի գների բարձրացման հետևանքով ՀՀ պետական բյուջեից մարզի համայնքներին 2015 թվականի <<Այլ դոտացիաներ>> հոդվածով հատկացվելու է ընդհանուր առմամբ 249,050.4 հազ. դրամ:
 
                                              Լ.Մարտիրոսյան    
ԶԵԿՈՒՅՑ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 
 
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ՄԱՐԶՊԵՏ, ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԱՐԳԵԼԻ ԱՆԴԱՄՆԵՐ, ՀԱՐԳԵԼԻ ՀՅՈՒՐԵՐ
        Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում արական սեռի քաղաքացիների զորակոչը անցկացվում է տարվա ընթացքում 2 անգամ՝ ամառային և ձմեռային  զորակոչերի միջոցով:
    Զորակոչը և զորացրումը կատարվում են ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն:   Զորակոչի կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվում է համապատասխան որոշում, որով հանձնարարականեր են տրվում պետական կառավարման բոլոր այն մարմիններին, որոնք զորակոչերի կազմակերպման և անցկացման աշխատանքներում ունեն օրենքով սահմանված պարտավորություններ և գործառույթներ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչերն անցկացնելու համար կառավարության սահմանած կարգով ստեղծվում են հանրապետական, մարզային և տեղական զորակոչային հանձնաժողովներ, որոնց իրավասությունները սահմանված են օրենսդրությամբ:
       Կառավարության որոշումների կատարումն ապահովելու և ՀՀ Շիրակի մարզում 2014 թվականի ամառային և ձմեռային զորակոչերը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետի կողմից ընդունվել են համապատասխան որոշումներ, հաստատվել են տեղական զորակոչային և բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը, օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորությունների շրջանակներում զորակոչի կազմակերպման հարցերով իրավասու մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ: Մարզի զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովները համալրվել են փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներով:
       Զորակոչերին առնչվող ցանկացած հարց մշտապես գտնվել է ՀՀ Շիրակի մարզպետի և մարզային զորակոչային հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:  
     2014 թվականի ամառային զորակոչի ընթացքում կայացել է մարզային զորակոչային հանձնաժողովի 2 նիստ, քննարկվել են զորակոչին առնչվող մի շարք հարցեր: 
     Մարզում զորակոչային առաջադրանքների կատարումն ապահովելու, տարածքային զինվորական կոմիսարիատներին աջակցություն ցուցաբերելու, համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու,  զորակոչային տարիքի անձանց հաշվառումը պատշաճ կազմակերպելու, հաշվառումից դուրս մնացած անձանց բացահայտելու նպատակով մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից անհրաժեշտ աշխատանքներ են տարվել մարզի համայնքների ղեկավարների, ուսումնական հաստատություների և կազմակերպությունների հետ:
     Մարզի զինվորական կոմիսարիատների, մարզպետարանի, մարզի իրավապահ մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքի շնորհիվ 2013 թվականի ձմեռային և 2014 թվականի ամառային զորակոչերի պլանային առաջադրանքները կատարվել են համապատասխանաբար 106 և 101,5 %-ով:   
     Ընթացիկ տարում բավական լուրջ ուշադրություն է դարձվել մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ արցախյան ազատամարտի և Մեծ հայրենականի վետերանների հետ, մարզպետի կողմից հաստատված պլանների համաձայն բարձր դասարաների աշակետների մասնակցությամբ անցկացվել են դաշտային պարապմունքներ և սեմինարներ: Ներկայումս մարզի գրեթե բոլոր դպրոցներում առկա են համապատասխան կահավորմամբ և դիդակտիկ նյութերով ապահովված ռազմագիտության դասարաններ:
       2014 թվականի ընթացքում կցագրման ենթակա նախազորակոչային տարիքի զինապարտների կցագրումն իրականացվել է 82%-ով, իսկ ռազմական ուսումնական հաստատություններ են ընդունվել նախատեսված 58 զինապարտներից 50-ը, կամ 86 %-ը: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ կցագրման առաջադրանքի թերակատարման հիմնական պատճառներից է զինապարտների նախնական հաշվառման աշխատանքներում առկա թերությունները, ինչպես նաև տվյալ տարիքի մեծ թվով պատանիների բացակայությունը Հայաստանի Հանրապետությունից:
 
       Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2014 թվականի ընթացքում մարզային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են գտնվել զինծառայողների, պահեստազոր արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության հարցերը: Մարզի զոհված ազատամարտիկների, զինծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքներին, արցախյան ազատամարտի առաջին խմբի հաշմանդամներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ցուցաբերվել է դրամական միանվագ աջակցություն:
 
       2015 թվականի հունվարի 8-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը: Այն պատշաճ մակարդակով անցկացնելու և զորակոչային առաջադրանքները կատարելու ուղղությամբ տարվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, սակայն հաշվի առնելով, որ ձմեռային զորակոչը անցկացվելու է սեղմ ժամկետներում, մարզի համայնքների ղեկավարներին առաջարկում ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել տարածքային զինվորական կոմիսարիատներին, զորակոչից խուսափողների և նրանց հարազատների շրջանում տանել անհրաժեշտ բացատրական աշխատանքներ:
 
    Եվ վերջում անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ևս մեկ խնդրի, որը սերտորեն առնչվում է մարզում զորակոչային և զորահավաքային առաջադրանքների կատարմանը: Հարցը վերաբերվում է համայնքներում զինվորական հաշվառման իրականացմանը կամ զինապարտ քաղաքացիների հաշվառման գրանցամատյանների վարմանը:
    «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի համաձայն համայնքի զինապարտ քաղաքացիների հաշվառման գրանցամատյանի վարումը համարվում է համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություն, սակայն մարզի ոչ բոլոր համայնքներում են պատշաճ կարգով իրականացվում օրենքով սահմանված պարտականությունները: Մեր կողմից այդ ուղությամբ համայնքներին բազմիցս ցուցաբերվել է մեթոդական աջակցություն, սակայն ընթացիկ տարում իրականացված վարչական հսկողության ընթացքում պարզվել է, որ դեռևս կան համայնքներ, որտեղ բազմաթիվ թերություններով են վարվում զինվորական հաշվառման ամենակարևոր փաստաթուղթ համարվող՝ զինապարտ քաղաքացիների հաշվառման գրանցամատյանը:
     Օգտվելով առիթից, համայնքների ղեկավարներին առաջարկում ենք լուրջ ուշադրություն դարձնել հարցին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գրանցամատյանների վարումը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:
Ելույթներին հաջորդեց Շիրակի մարզպետի ամփոփիչ ելույթը, որը հիմնականում ուղղված էր անցնող տարվա ընթացքում գրանցված ձեռքբերումներին, բացթողումներին, տեղի ունեցած մի քանի աննախադեպ կարկտահարություններին, որը լուրջ վնասներ պատճառեց գյուղացիներին և գյուղատնտեսությանը: Անդրադարձավ սպորտի ոլորտում ձեռք բերված նույնպես աննախադեպ հաջողություններին, անդրադարձ եղավ ընդհանուր խնդիրների: Անկախ ամեն ինչից Շիրակի մարզպետը դրական գնահատեց ոլորտների պատասխանատուների 2014 թվականին կատարած աշխատանքները, կրկին անգամ նշելով, որ կարելի էր հասնել ավելի բարձր ցուցանիշների, որը ցավոք չի գրանցվել, ուստի շնորհավորելով բոլորին գալիք տոների կապակցությամբ, մաղթելով բոլորին քաջառողջություն, հորդորեց հետամուտ լինել 2014-ին թույլ տված վրիպումներին, 2015-ին ավելի լավ աշխատելու և նորանոր հաջողություններ գրանցելու համար: Նիստի ավարտին Շիրակի մարզպետը պատասխանեց նաև լրատվամիջոցների հարցերին, որոնք նույնպես վերաբերվում էին 2015-ին իրականացվելիք ծրագրերին, անօթևանության ու բնակարանների սեփականաշնորհման խնդրին, դրամի և տարադրամի շարժին, բնակչության արտագաղթին: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կարևորելով բոլոր հարցերը, այնուամենայնիվ կոչ արեց, ավելի շատ աշխատել, քան խոսել, կատարված աշխատանքի արդյունքը կլինի խոսուն: Եվ ինչպես ամեն տարեվերջ, այս տարի ևս տոնական սեղանի մոտ բոլորը շնորահվորեցին միմյանց, ցանկացան միայն հաջողություններ հաջորդ տարում և ամենակարևորը` կամք հասնելու այդ հաջողություններին և նոր նվաճումներին:
  
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58