Նորություններ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
31.12.2014
![](http://shirak.mtad.am/files/n_pics/7133_s.jpg)
Հարգարժան շիրակցիներ.
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Հրաժեշտ ենք տալիս 2014 թվականին, որը մեր մարզի համար հատկանշական եղավ հատկապես սպորտի ոլորտում, գրանցելով բացառիկ հաջողություններ Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնություններում: Անցնող տարին անբարենպսատ եղավ գյուղատնտեսության համար: Աննախադեպ կարկտահարությունների հետևանքով մեծ վնասներ կրեցին գյուղացիական տնտեսությունները: Ցավոք ունեցանք նաև անդառնալի մարդկային կորուստներ:
Ինչպես նախորդ տարիներին, 2014 թվականին ևս մարզի համայնքներում կյանքի կոչվեցին բազմաթիվ ծրագրեր: Կառուցվեցին, վերանորոգվեցին և շահագործման հանձնվեցին եկեղեցիներ, կրթօջախներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ և համայնքային կենտրոններ:
2015 թվականը առանձնահատուկ է լինելու յուրաքանչյուր հայի և առաջադեմ մարդկության համար: Լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը: Համայն հայությունն այդ տարելիցը նշելու է նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով:
Ուրեմն թող, որ նոր` 2015 թվականը բոլորիս համար լինի հաջողության ու բարեկեցության տարի, որ Նոր տարում իրականանան մեր սպասումերն ու հույսերը, թող բոլոր օջախներում իշխի համերաշխություն և անսահման սեր:
Շնորհավորելով բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և տոնական բարձր տրամադրություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ