Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

31.12.2014

 

Հարգարժան  շիրակցիներ.

           Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Հրաժեշտ ենք տալիս 2014 թվականին, որը մեր մարզի համար հատկանշական եղավ հատկապես սպորտի ոլորտում, գրանցելով բացառիկ հաջողություններ Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնություններում: Անցնող տարին անբարենպսատ եղավ գյուղատնտեսության համար: Աննախադեպ կարկտահարությունների հետևանքով մեծ վնասներ կրեցին գյուղացիական տնտեսությունները: Ցավոք ունեցանք նաև անդառնալի մարդկային կորուստներ: 

Ինչպես նախորդ տարիներին, 2014 թվականին ևս մարզի համայնքներում կյանքի կոչվեցին բազմաթիվ ծրագրեր: Կառուցվեցին, վերանորոգվեցին և շահագործման հանձնվեցին եկեղեցիներ, կրթօջախներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ և համայնքային կենտրոններ:

2015 թվականը առանձնահատուկ է լինելու յուրաքանչյուր հայի և առաջադեմ մարդկության համար: Լրանում է Հայոց Մեծ Եղեռնի  100-րդ տարելիցը: Համայն հայությունն այդ տարելիցը նշելու է նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով:

Ուրեմն թող, որ նոր` 2015 թվականը բոլորիս  համար լինի հաջողության ու բարեկեցության տարի, որ Նոր տարում իրականանան մեր սպասումերն ու հույսերը, թող  բոլոր օջախներում իշխի համերաշխություն և անսահման սեր:

Շնորհավորելով բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և տոնական բարձր տրամադրություն:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝     ՖԵԼԻՔՍ  ՑՈԼԱԿՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-24 09:34:02