Նորություններ
2015 թվականի առաջին հինգ օրերը թվերով
06.01.2015
Կրկին անգամ շնորհավորելով բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ներկայացնենք տեղեկատվություն 2015 թվականի առաջին հինգ օրերի վերաբերյալ:
Եվ այսպես սկսենք ամենակարևորից՝
Ծննունդներ – Գյումրու ծննդատուն – 18 երեխա, 11 աղջիկ, 7 տղա, Ավստրիական մանկական հիվանդանոց – 12 երեխա – 7 աղջիկ, 5 տղա, Արթիկի Մոր և մանկան կենտրոն – 12 երեխա – 7տղա, 5 աղջիկ, Մարալիկի Առողջության կենտրոն 7 երեխա, 3 աղջիկ, 4 տղա, Ախուրյանի Մոր և մանկան կենտրոն – 17 երեխա, 11 տղա, 6 աղջիկ:Ընդամենը հինգ օրում ծնվել է 66 երեխա, 34 տղա, 32 աղջիկ: Շնորհավորելով բոլորի ընտանիքներին այդ գեղեցիկ իրադարձության կապակցությամբ, ցանկանում ենք ամենակարևորը առողջություն և երջանկություն:
Շարունակելով աչքալուսանքի թման տեղեկացնեմ հետևյալը. 2014 թ-ին մարզում գրանցվել է 3960 ծնունդ, 2160 տղա, 1831 աղջիկ, 31 զույգ: Այս ուրախացնող ցուցանիշը 236-ով ավել է 2013 թվականին գրանցված 3697 -ի դիմաց:
Ինչ ծնունդ առանց մահի: Մարզում առաջին հինգ օրերին գրանցվել է 40 մահ, իրենց մահկանացուն են կնքել 22 կին և 18 տղամարդ:
Շտապ բուժ օգնությունն աշխատել է ոչ այնքան ծանրաբեռնված, իրենց սովորական օրերին գրանցված 80-85 կանչի դիմաց տոն օրերին գրանցվել է՝ 01.01.2015թ. – 102 կանչ, 02.01.– 93, 03.01– 93, 04.01 – 88 և 05.01.2015թ. 104 կանչ: Ընդամենը գրանցվել է 480 կանչ: Մարզային փրկարար վարչությունում գրանցվել է 13 դեպք, որից մեկ հրդեհի, 4 մեքենայի արգելափակում, մնացածը՝ տեղեկատվության փոխանցում:
Ոստիկանությունում գրանցվել է 27 դեպք՝ 6 մարմնական<