Նորություններ
Ցավակցական ուղերձ
12.01.2015
![](http://shirak.mtad.am/files/n_pics/7153_s.jpg)
Խոր վշտով և սրտի կսկիծով տեղեկացա հունվարի 12-ին իրենց տան մեջ դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքին պատուհասած ողբերգության մասին:
Ցավի և կորստյան այս պահին անձամբ իմ և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի անունից խորին ցավակցություններս եմ հայտնում անմեղ զոհերի` Սերյոժա Կարապետի Ավետիսյանի, Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանի, Արմեն Սերյոժայի Ավետիսյանի, Արաքսյա Անդրանիկի Պողոսյանի, Աիդա Սերյոժայի Ավետիսյանի և Հասմիկ Արմենի Ավետիսյանի հարազատներին, մերձավորներին ու բարեկամներին, իսկ հրաշքով փրկված Սերյոժա Արմենի Կարապետյանին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում:
Ուրիշի ցավ չկա, այն բոլորինս է, և անսահման է մեր վիշտը:
Խորին ցավակցություններով՝ Ֆելիքս Ցոլակյան