Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցավակցություններ Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին

13.01.2015

 

 

 

Հունվարի 13-ին Գյումրիում Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեվը հանդիպել էր ՀՀ Շիրակի մարզպետ պարոն Ֆ.Ցոլակյանի և Գյումրու քաղաքապետի տեղակալներ Ռ.Սանոյանի և Վ.Մխիթարյանի հետ: Հյուպատոսը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի.Վոլինկինի և անձամբ իր անունից հայտնել է խորհին ցավակցություններ Գյումրիում  հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության  կապակցությամբ: << - Ռուսները, ինչպես ողջ Հայ ժողովուրդը անկեղծորեն սգում են  Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Դժվար է բառերով ներկայացնել իրականացված հանցագործության աստիճանը, այն ոչ մի արդարացում չունի: Հայ ժողովրդի հետ մեզ կապում է դարավոր բարեկամությունն ու եղբայրությունը, այնպես որ դա մեր ընդհանուր վիշտն է, անկեղծորեն խոնհարվում ենք անմեղ զոհերի առջև,սպանվել են բացառապես անմեղ մարդիկ, այդ թվում փոքրիկ երեխա, մյուսը պարզապես Աստծո կամոք, հրաշքով կենդանի է մնացել, չնայած, որ գտնվում է ծանր վիճակում: Որպես հայ ժողովրդին պատուհասած խորը վշտի նշան,ես ուզում եմ փոխանցել մեր ցավակցությունները Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու մտերիմներին, բոլոր գյումրեցիներին: Վստահ եմ, որ կարճ ժամանակում կպարզվի թե ինչ հանգամանքներում է այդ տականքը կատարել այդ անմարդկային հանցագործությունը և պետք է կրի ամենախիստ պատիժը », - ասել է Եվգենի Կոնիշեվը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26