Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի ասուլիս

19.01.2015

 

Գյումրիում տեղի ունեցած վերջին դեպքերի հետ կապված հունվարի 19-ին ասուլիսով հանդես եկավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն, ով սկզբում խոսեց դեպքերի ընթացքից ու անդրադառնալով ոճրագործությանը նշեց, որ դեպքն, իսկապես, արտառոց էր ու շատ ցավալի: < Ես ցավ ապրում եմ յուրաքանչյուր գյումրեցուց ոչ պակաս, ես ևս շատ ծանր եմ տարել այս ամենը, բայց էմոցիաները չպետք է տեղափոխել մեկ այլ դաշտ: Այսօր էմոցիաների օր չէ, այսօր սառը դատելու, հավասարակշռված գործելու ժամանակ է: Մի ճիվաղը չի կարող սեպ խրել այն հարաբերությունների մեջ, որ կա մեր երկու երկրների միջև:>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
 Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց լրատվամիջոցների օպերատիվ եւ օբյեկտիվ աշխատանքը, նշելով, որ նման պահերին ավելորդ զգացմունքայնությունն ու ապատեղեկատվությունը կարող են սխալ ազդել մարդկանց զգացմունքների ու քայլերի վրա: Շիրակի մարզպետը  գյումրեցիներին խոհեմության կոչ արեց. <Իմ հույսը գյումրեցիների խելամտությունն ու խոհեմությունն է>:
Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ կողմ է գյումրեցիների պահանջներին: < Պահանջին միանում եմ, որովհետև մենք պահանջում ենք արդար դատավարություն, պահանջում ենք, որ մենք դատավարությունն անենք, բայց ամեն ինչ հարկավոր է անել խելամտորեն, սառը դատողությամբ և պահանջներով։ Պահանջները կարելի է ձևակերպել: Հատկապես ես արդեն նշել եմ, որ ցույց անում են, բայց որևէ տեղ գրավոր պահանջ մինչև հիմա ձևակերպված չէ։ Ես կողմ եմ, որ ամեն ինչ պարզ ու տրամաբանված լինի>,-ասաց նա:
  Խոսելով առաջ քաշվող վարկածներից, Շիրակի մարզպետը նշեց, որ ճիշտ չէ վաղաժամ այս ամենը քննարկելը, պետք է այդ ամենին անդրադառնալ քննության ավարտից հետո, բոլոր հարցերի պատասխանը կարող է տալ միայն հետաքննությունը:
Ինչ վերաբերում է տարատեսակ քննարկումներին Շիրակի մարզպետը ընդգծեց, որ իր աշխատանքը եղել է օպերատիվ ու իրավիճակից դուրս գալով, այլ ոչ որևէ տեղ ցույց տալու կամ ընդգծելու համար: <Ես մի սխալ եմ ունեցել հավանաբար, չեմ գնացել կանգնել մի տեղ նկարվել...>,-ասաց Ցոլակյանը:
Վերջում անդրադառնալով փոքրիկ Սերյոժայի առողջական վիճակին, մարզպետն ասաց, որ ինքն ամեն օր կապի մեջ է Սուրբ Աստվածածին բժշկակակն կենտրոնի հետ, օրը մի քանի անգամ հետաքրքրվում է փոքրիկի առողջական վիճակով և հույս ունի, որ նա կառողջանա:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46