Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՌԴ պատգամավորներն այցելեցին Շիրակ գերեզմանատուն

23.01.2015

 

Հունվարի 23-ին Գյումրի էին այցելել Ռուսաստանի Դաշնության մի խումբ պատգամավորներ` <Եդինայա Ռոսիա>-ից խորհրդարանական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկը, ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը, նույն կոմիտեի անդամ Իրինա Ռոդնինան եւ Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը, նրանք Գյումրի էին եկել   ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի  ուղեկցությամբ հյուրերն այցելեցին «Շիրակ» գերեզմանատուն, սպանված Ավետիսյանների շիրիմներին ծաղիկներ դրեցին, խունկ վառեցին:
Ավետիսյանների ընտանքի դաժան սպանությունը միայն Հայաստանի ողբերգությունը չէ, սա նաեւ Ռուսատանի ցավն է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը: <Մենք եկել ենք մեր ցավակցությունը հայտնելու Ավետիսյանների ընտանիքի հարազատներին եւ Հայաստանին: Ռուսական 102-րդ ռազմաբազի զինվորի կողմից իրականացրած ոճրագործությունը, որը նաեւ ողջ ռուս ժողովրդի եւ այդ զինվորի ընտանիքի ցավն է: Գիտեմ, ոչ մի բառ չի կարող սփոփել վիշտը, կամ կյաքնի կոչել սպանվածներին, բայց, իմ եւ իմ գործընկերների անունից, կրկին անգամ իմ ցավակցությունը փոխանցելով, կոչ եմ անում հայ ժողովրդին այս ոճրագործության պատճառով չմոռանալ մեր դարավոր բարեկամական պատմությունը>,- նշեց Օլեգ Լեբեդեւը:
Խոսելով գյումրեցիների պահանջի մասին, այն է` Պերմյակովին հայ իրավապահներին հանձնել,  պատգամավորը նշեց, որ այս պահին նախաքննություն է ընթանում, այս ընթացքում ճիշտ չէ ու անթույլատրելի է վարկածների առաջ քաշումն ու իրավապահների փոխարեն ելույթ ունենալը: Ամեն դեպքում պատգամավորը վստահություն հայտնեց, որ ամեն ինչ պետք է արվի երկու երկրների օրենքների սահմաններում, առանց դրանց խախտման:
<Պետք է արվի ամեն ինչ, որ ողջ գործընթացը բաց լինի բոլորի համար: Հայաստանում են ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ովքեր հայ գործընկերների հետ համատեղ աշխատում են, ստեղծված է նաեւ համատեղ շտաբ, որի կազմում ընդգրված են երկու կողմերի հմուտ մասնագետները: Մենք երեկ մեր հայ գործընկերների հետ միասին հանդիպեցինք եւ որոշեցինք, որ կստեղծենք նաեւ պատգամավորական   համատեղ խումբ, որը եւս կհետեւի գործընթացին: Իմ կարծիքով մեղավորը պետք է ստանա ամենախիստ պատիժը, վստահ եմ, որ այդպես էլ կլինի>:
Լրագրողների հետ զրույցում ցավակցություն հայտնեցին նաև   ԱՊՀ գործերի կոմիտեի անդամ Իրինա Ռոդնինան և Բորիս Ռեզնիկը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38