Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ Շիրակի մարզային փրկարար ծառայության հաշվետվություն

26.01.2015

 

Հունվարի 26-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության աշխատակազմի Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանումների 2014 թվականի գործունեության արդյունքների ամփոփումը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Ս. Շահինյանը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ղեկավար կազմից՝ ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ՝ Ա. Ցոլակյանը, ՀՀ ՏԿԱԻՆ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ծառայությունների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նիստի մասնակիցներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հունվարի 12-ին աննախադեպ գազանության արդյունքում անկողիններում սպանված Ավետիսյանների ընտանիքի ողբերգության զոհերի հիշատակը, ապա ներկայացրեց հյուրերին, և խոսքը փոխանցեց ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Ս. Շահինյանին: Վերջինս ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց նիստի օրակարգը: Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանումների 2014 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությամբ հանդես եկավ Շիրակի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մարատ Սարիբեկյանը: Հաշվետվությամբ հանդես եկան Շիրակի մարզային հրդեհային և տեխ.անվտանգության տեսչության պետ Ս. Խաչատրյանը, ՀՀ ՏԿԱԻՆ ,,ՍՊՀսԾ,, ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Մխիթարյանը: Ելույթներից հետո հաշվետվություն ընդունողները հանդես էին գալիս ամփոփման խոսքով: Նիստի ավարտին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ՏԿԱԻ նախարարությանը և մարզի տարածքային ստորաբաժանումներին 2014թվականին իրականացված համատեղ աշխատանքի համար, և հույս հայտնեց հետայսու ևս, շարունակել սերտ համագործակցությունն ի նպաստ մեր ազգաբնակչության:
Ելույթները ստորև:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38