Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավոր տոնդ Հայոց բանակ

28.01.2015

 

Հարգելի սպաներ, ենթասպաներ.

Սիրելի զինվորներ.

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայոց ազգային բանակի կազմավորման 23-րդ  տարեդարձի կապակցությամբ: 23 տարի առաջ մեր պետության ու ազգի համար ստեղծվեց ամենակարևոր կառույցներից մեկը՝ Հայաստանի զինված ուժերը: Պատերազմի բովում ձևավորված Հայոց Բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ և կազմակերպված բանակն է,  իբրև ազգային ինքնագիտակցության և արժանապատվության փայլուն դրսևորում: Մենք գլուխ ենք խոնհարում Հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված բոլոր զինծառայողների և ազատամարտիկների շիրիմների առջև:

Հավերժ փառք նրանց անմոռաց հիշատակին:

Այս տոնական օրը զինված ուժերի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն, իսկ մեր զինվորներին` բարի ծառայություն և հաջողություններ ռազմական արվեստի յուրացման գործում:

 

Հարգանքով`                                                                                                                                                                                                     

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ    ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25