Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բանակի օրվան նվիրված միջոցառումներ Գյումրիում

29.01.2015

 

ՀՀ Պաշտպանության նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունվարի 29-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց միջոցառում նվիրված Հայոց բանակի կազմավորման 23 ամյակին:
Մինչ միջոցառման մեկնարկը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բանակում զոհված զինվորների և դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակը:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորելով ներկաներին, բանակաշինության գործում ավանդ ունեցողներին ու բոլորին, ասաց, որ Հայոց բանակի կազմավորման 23ամյա հոբելյանը մի տոն է, որի մասին հպարտությամբ պետք է խոսենք բոլորս:
< Մենք ունենք պետական բանակ, փառապանծ հաղթանակած բանակ, իսկ պետականորեն ձևավորված ու կազմավորված բանակը մեր ժողովրդի ամենագլխավոր ձեռքբերումն է: Պետության ղեկավարության, կառավարության և մեր ժողովրդի հոգածությունը բանակի նկատմամբ շատ մեծ է, բոլորը դա տեսնում են, բոլորը գիտեն դրա մասին, ես դա շատ կարևոր եմ համարում, ինչու, որովհետև մենք թշնամական շրջապատման մեջ ենք գտնվում և այստեղ է, որ բանակի նկատմամբ հոգածությունը պետք է մեզ ուժ տա և կորով>,-ընդգծեց Ֆելիքս Ցոլակյանը:
Շիրակի մարզպետը նշեց, որ ճիշտ է վերջերս իրավիճակն անհանգստացնող էր, տագնապալի լուրեր էին գալիս սահմանից, բայց մեր բանակը փառքով նորից կարողացավ պաշտպանել սահմանները:
< Ցավոք այդ ընթացքում մենք ունեցանք զոհեր,իսկ յուրաքանչյուր զինվորի կորուստը մեզ համար ցավալի, մեծ կորուստ է: Ես ուզում եմ փառք տալ այն բոլոր զինվորներին, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշպանության սուրբ գործին, նաև այն ազատամարտիկներին, ովքեր կյանքի գնով կռեցին մեր հաղթանակը: Հավերժ փառք մեր մարտիկներին:>,-ասաց Ֆ. Ցոլակյանը:
Այնուհետև Շիրակի մարզպետի անունից հուշանվերներ ու պատվոգրեր հանձնվեցին մի շարք զինվորականների: Պատվոգրեր ու հուշանվերներ հանձնվեցին նաև Գյումրու քաղաքապետի, Շիրակի կայազորի պետի կողմից, իսկ պաշտպանության նախարարի անունից մեդալներ հանձնվեցին մի շարք զինվորականների:
ՀՀ Շիրակի կայազորի պետը անվանական հուշանվերներ հանձնեց նաև Շիրակի մարզպետին ու Գյումրու քաղաքապետին: Պատվոգրեր հանձնվեցին մարզպետի և քաղաքապետի տեղակալներին:
Հունվարի 28-ին Շիրակի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում  անցկացվեց բաց դաս միջոցառում ,,Հայոց բանակը 23 տարեկան,, խորագրով: Բոլոր դպրոցներում անցկացվեցին տողաններ` զինղեկների և աշակերտների մասնակցությամբ: Տոնական միջոցառումներին մասնակցում էին Գյումրիում տեղակայված զորամասերի սպաներ, մարզի երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:51:29