Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

06.02.2015

 

Փետրվարի 6-ին ՀՀ Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից ՀՀ Շիրակի մարզում 2010 թվականից իրականացված ,,Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում,, ծրագրի նախորդ փուլերին իրականացված աշխատանքների հաշվեվությունը, որից հետո մարզի թվով 18 համայնքների հետ ստորագրվեց հատագա համագործակցության  փոխըմբռնման հուշագիր: Միջոցառմանը մասնակցում էին Հայկական Կարմիր Խաչի ընկերության տնօրեն Մխիթար Մնացականյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, ՀՀ ՏԿԱԻ Շիրակի մարզային փրկարար ծառայության պետ Մարատ Սարիբեկյանը, համայնքների ղեկավարներ, լրագրողներ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության տնօրեն Մխիթար Մնացականյանը, ով իր ելույթում կարևորեց նմանատիպ սերտ համագործակցությունը, շեշտելով Շիրակի առանձնահատկությունն այն առումով, որ հանրապետությունում առաջին մարզն է ում հետ համագործակցությունն անցնում է 18 համայնքներն ու շուրջ իննը տասնյակի հասնող դպրոցները, ինչը համագործակցության առումով աննախադեպ և գովելի է: Պարոն Մնացականյանի ողջույնի խոսքից հետո, Հայկական Կարմիր Խաչի ընկերության ,,Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում,, ծրագրի ղեկավար Էդմոն Ազարյանը հանդես եկավ հաշվետվությամբ, Շիրակի մարզում իրականացված ծրագրերի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև:
Հաշվետվության ավարտից հետո միջոցառման մասնակից գյուղական համայնքների` Արեգնադեմ, Ազատան, Առափի, Բենիամին, Շիրակ, Ջաջուռ, Քեթի, Կապս, Մեծ Սեպասար, Բերդաշեն, Ձորաշեն, Փանիկ, Նոր Կյանք, Անուշավան, Պեմզաշեն, Մեծ Մանթած, Սառնաղբյուր, Շիրակավան ղեկավարները ստորագրեցին ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ Շիրակի մարզպետարանի, Հայկական Կարմիր Խաչի ընկերության, ՀՀ ՏԿԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարար ծառայության միջև համայնքային կամավորական արձագանքման թիմերի պահպանման, զարգացման և օգտագործման ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին, համաձայն որի, կողմերը, ելնելով արտակարգ իրավիճակների կանխարգելման ոլորտում միասնական առաքելությունից և խնդիրներից, հնարավոր աղետների դեպքում արդյունավետ և օպերատիվ միասնական արձագանքում ապահովելու, ինչպես նաև աղետներին պատրաստվածության, ռիսկի նվազեցման և կանխման, աղետների հետևանքների վերացման ուղղությամբ արդյունավետ համագործակցության միջոցով համայնքների կայուն զարգացումն ապահովելու համար: 21 օրինակից ստորագրված հուշագիրն ունի հավասարազոր իրավաբանական ուժ, որը տրվեց յուրաքանչյուր կողմի մեկ օրինակ: Հուշագրին կից երեք հավելվածներում ամրագրված են 1. Համայնքային կամավորական արձագանքման թիմերի վերապատրաստման դասընթացների, թեմատիկ պլանը և ժամանակացույցը, 2. Համայնքային կամավորական արձագանքման թիմերի արձագանքման դեպքերի վերաբերյալ հաշվետվության ձևաչափերը և 3. Համայնքային կամավորական արձագանքման թիմերի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևաչափերը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:56:36