Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում

24.02.2015

 

Փետրվարի 24-ին  Շիրակի մարզ էր այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Շիրակի մարզպետի հետ համատեղ գյուղնախարարն անցկացրեց հանդիպում-խորհրդակցություն մարզի համայնքապետերի հետ:
Ամփոփելով անցած 2014 թվականը Սերգո Կարապետյանը նշեց, որ, հատկապես, Շիրակի մարզի համար տարին այնքան էլ նպաստավոր չէր, քանզի 37 համայնքներ կարկտահարությունից տուժեցին, ինչն ազդեց հացահատիկի բերքատվության ցուցանիշնրի վրա, արձանագրվեց հացահատիկի արտադրության ծավալների կրճատում: Սակայն մարզում համախառն բերքատվության ցուցանիշը բարձր է եղել, 109մլրդ 900 մլն դրամի համախառն արտադրանք է թողարկվել, ինչը ՀՀ արտադրանքի 11տոկոսն է կազմում:
<Ես գիտեմ գյուղատնտեսությամբ զբաղվելն իսկապես ռիսկային է, սակայն պետությունն ամեն ինչ անում է` գյուղացիական տնտեսությունների հոգսերի թեթևացման համար: Ես Շիրակի մարզի համայնքներին, գյուղացիական տնտեսություններին, ֆերմերներին շնորհակալություն եմ հայտնում քրտնաջան աշխատանքի համար և վստահեցնում, որ 2015-ին բոլոր այն պետական ծրագրերն, ինչ մեկնարկել էին 2014-ին շարունակվելու են, մի բան էլ ավել, կլինեն նոր և առավել շահավետ ծրագրեր>,-ասաց Սերգո Կարապետյանը:
Գյուղատնտեսության նախարարը ուրախությամբ փաստեց, որ մեր մարզում առաջընթաց կա հողերի արդյունավետ մշակման հարցում, Շիրակում 2014-ին 2013-ի համեմատ ավելի շատ հող է մշակվել` հասնելով շուրջ 81.2տոկոսի, տարեցտարի բարձրանում են հողերի արդյունավետ օգտագործման ցուցանիշները:  
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը խոսքում ողջունելով գյուղնախարարի այսօրինակ այցելություններն ու խնդիրներին ականջալուր լինելու պատրաստակամությունը, ընդգծեց, որ պետական աջակցությունն իսկապես անհրաժեշտություն է: <Մենք պետք է ուրախությամբ փաստենք, որ պետության, կառավարության աջակցությունը, պետական ծրագրերը պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի մասով, նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը, ուրախ եմ, որ ոլորտի պատասխանատուն ինքն էլ քաջատեղյակ է առակա խնդիրներին ևս>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Շիրակի մարզետը կարևորեց մարզում ոռոգման ջրի ծավալների ապահովումը, ոռոգման ցանցերի նորոգման հետ կապված խնդիրները: <Ես պետք է ցավով նշեմ, որ մարզում կան համայնքներ, որտեղ և ոռոգման և խմելու ջրի սակավություն կա: Գյուղատնտեսությունն այն բնագավառն է, որտեղ անելիքներ Շիրակի մարզում դեռ կան>,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Պատասխանատուներն անդրադարձան նաև գյուղտեխնիկայի ձեռքբերման, պետական սուբսիդավորմամաբ տրված վառելիքի ու սերմացուների պարտքերի վերադարձման, գյուղվարկերի տրամադրման հետ կապված խնդիրներին:
Գյուղատնտեսության բնագավառում ձեռքբերումների, գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ներդրման համար մի շարք համայնքապետեր արժանացան շնորհակալագրերի, իսկ Ռազմիկ Մարգարյանին շնորհվեց գյուղատնտեսության նախարարության <Ոսկե մեդալ>` գյուղատնտեսական նվաճոմների, ոլորտում ունեցած բեղմնավոր աշխատանքի ու բացառիկ ներդրման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15