Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթուր Չիլինգարովը հանդիպել է մարզպետին

25.02.2015

 

Փետրվարի 25-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է հանրահայտ բևեռախույզ, Խորհրդային Միության և ՌԴ  հերոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՌԴ բնական Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ, Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր Արթուր Չիլինգարովին և ռուս լրագրող, «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին: Հյուրերը ցավակցություն են հայտնել Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած աննախադեպ ողբերգության կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին դեպքերին, հայ-ռուսական բարեկամությանն առնչվող հարցեր: Մինչ մարզպետին հանդիպելը հյուրերն այցելել և ծաղիկներ են դրել  Ավետիսյանների գերմեզմանին: Արթուր Չիլինգարովն ու Դմիտրի Կիսիլյովն հանդիպել են նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 09:47:59