Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ ԳՊՄԻ խորհրդի նիստը

27.02.2015

2015 թվականի փետրվարի 27-ին ԳՊՄԻ-ում տեղի ունեցավ ,,Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ,, ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը: Ինստիտուտի խորհրդի նախագահ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նիստի մասնակիցներին ողջունելուց հետո, ընթերցեց հերթական նիստի օրակարգը`ԳՊՄԻ-ի 2014 թվականի տարեկան գործունեության հաշվետվություն, ԳՊՄԻ-ի 2015 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում և ԳՊՄԻ-ի 2014-18թթ. Զարգացման ռազմավարական ծրագրին համապատասխան 2015 թ-ի աշխատանքային պլանի հաստատում: Օրակարգի նախատեսած բոլոր հարցերի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ԳՊՄԻ ռեկտոր, պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանը: Օրակարգի յուրաքանչյուր կետի զուկուցումից հետո նիստի մասնակիցները լսում էին հարցադրումներով հանդես եկողներին, նրանց կողմից բարձրացված հարցերը, տալիս համապատասխան հիմնավորում կամ բացատրություն: Հարցադրումներով կամ ելույթներով հանդես էին գալիս խորհրդի նիստի մասնակիցները: Ծավալվեց բավականին կառուցողական, ինչ որ տեղ նույնիսկ կողմերի համար առողջ քննադատությամբ համեմված քննարկում հատկապես բուհի շրջանավարտների, նրանց հետագա աշխատանքի տեղավորման, կադրային քաղաքականության, ընդհուպ, մինչև շրջանավարտների որակական խնդիրների վերաբերյալ: Բարձրացվեց բուհը բավարար ավարտած շրջանավարտների հետագա վերապատրաստման հարցը, որն ըստ բանախոսի ժամանակի և ֆինանսական ռեսուրսների անիմաստ ծախս է, եթե վերջիններս ժամանակին չեն յուրացրել այն, ինչի վերաբերյալ իրականացվում է վերապատրաստումը: Շիրակի մարզպետը  չհամաձայնեց հնչեցված մտքի հետ, հիմնավորելով, որ կարող է բուհն ավարտի բավարար, բայց ունենա բավականին լայն մտահորիզոն և պատրաստվածության այլ աստիճան, որն իրեն թույլատրի ճիշտ կազմակերպելու դասապրոցեսը, և որպես դրա վառ ապացույց մարզպետը նշեց հեռավոր համայնքներում մանկավարժական կադրերի բացակայությամբ պայմանավորված մի քանի առարկաներ մեկ մանկավարժի կողմից դասավանդելու փաստը: ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մտահոգություն հայտնեց, որ հանձնաժողովներում քիչ են ընդգրկված ուսանողները, որին ոչ միայն չհամաձայնեցին պատասխանատուներն, այլև հիմնավորեցին, որ ձևավորվող բոլոր հանձնաժողովների ուղիղ կեսը կազմում են ուսանողները, որն արդեն վաղուց դարձել է բուհում ավանդույթ, և հավելեցին, որ երևի միակ բուհն է, որտեղ ուսանողությունը քաղաքական ուղղվածություն չի դրսևորում, ինչին մարզպետ Ցոլակյանը ծիծաղով արձագանքեց, - դա էլ է վատ: Եվ որպես վերջաբան, դիմելով պրոֆեսորա դասախոսական կազմին, փոխեց օրակարգի թեման, անցում կատարելով խոսելով իրոք հանրապետությունում և ավելի շատ մեր մարզում, Գյումրիում տիրող բարոյահոգեբանական վիճակին, մտավորականության անմիջական դերի ու նշանակության, բոլոր իրավիճակներում նրանց մասնակցության մասին, շեշտը դնելով հատկապես այն կարևոր հանգամանքի վրա, որ շատ բան է կախված իրենցից ճիշտ աշխատանք տանելու ուսանողության հետ, ովքեր էլ դրսում կտարածեն ու կօգտագործեն իրենց ճիշտ, ուսուցողական և կառուցողական լսածն ու սովորածը:

 

Ստորև ներկայացվում է հաշվետվությունն ամբողջությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22