Տպել
Նորություններ
Շախմատիստներին պարգևատրեց Շիրակի մարզպետը
02.03.2015
Մարտի 2-ին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, մարզպետի խորհրդական Վազգեն Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք, Գյումրու քաղաքապետարանի շախմատի մարզադպրոցում մասնակցեցին շախմատի 2015 թվականի Շիրակի մարզի պատանիների և տղամարդկանց առաջնության հաղոթոների և դափնեկիրների պարգևատրման միջոցառմանը:
Ըստ տարիքային խմբերի հաղթող և մրցանակակիր դարձան.
ա/ մինչև 12 տարեկան պատանիների մրցապայքար
1-ին տեղ՝ Գրիգոր Ադանալյան
2-րդ տեղ՝ Հովհաննես Մկրտչյան
3-րդ տեղ՝ Էդգար Նիկողոսյան
բ/ մինչև 14 տարեկան պատանիների մրցապայքար
1-ին տեղ՝ Հենրիկ Սադոյան
2-րդ տեղ՝ Վահե Ենգոյան
3-րդ տեղ՝ Արմեն Թումանյան
գ/ մինչև 16 տարեկան պատանիների մրցապայքար
1-ին տեղ՝ Հարություն Մարտիրոսյան
2-րդ տեղ՝ Էդմոնդ Մուրադյան
3-րդ տեղ՝ Սերգեյ Կաբզիմալյան
դ/ տղամարդկանց մրցապայքար
1-ին տեղ՝ Սեդրակ Մաթևոսյան
2-րդ տեղ՝ Դավիթ Տիրատուրյան
3-րդ տեղ՝ Նորայր Թորոսյան
Պատանիների մրցապայքարում հաղթող և մրցանակակիր դարձած շախմատիստներին՝ ողջունեց և պատվոգրերով, իսկ տղամարդկանց՝ նաև դրամական մրցանակներով պարգևատրեց ՀՀ Շիրակի մարզպետ, Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը:
Առաջնությունում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները իրավունք նվաճեցին մասնակցելու ՀՀ առաջնության կիսաեզրափակիչ փուլի մրցումներին: