Նորություններ
Ամփոփվեցին «Աղետի ընտանեկան պլան» մրցույթի մարզային արդյունքները
03.03.2015
Մարտի 3-ին, Գյումրիի N 20 դպրոցում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպել էր «Աղետի ընտանեկան պլան» մրցույթի մարզային արդյունքների ամփոփման արարողություն:
«Կառուցենք կայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Աղետի ընտանեկան պլան» մրցույթն անցկացվել էր ծրագրի շահառու Շիրակի մարզի թվով 86 դպրոցներում: Յուրաքանչյուր դպրոցից ընտրվել և պարգևատրվել են լավագույն 3 պլանները, որոնք աշակերտները կազմել էին իրենց ընտանիքների անդամների հետ միասին:
Ծրագրի շրջանակներում աշակերտների և ուսուցիչների համար անցկացվել են աղետների ռիսկի նվազեցման դասընթացներ, դպրոցներին տրվել է նաև ուսումնական նյութեր, տարահանման ուղղորդող նշաններ և հակահրդեհային գույք:
Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ դպրոցում կազմակերպվեց նաև ուսումնական տարահանում, որին մասնակցեցին աշակերտները և ուսուցչական անձնակազմը: Շաբաթվա ընթացքում ուսումնական տարահանումներ են կկազմակերպվել նաև «Կառուցենք կայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Աղետի ընտանեկան պլան» մրցույթի մասնակից Շիրակի մարզի թվով 86 դպրոցներում:
Մարզային մրցույթում հաղթող եռյակն արդեն ընտրվել էր այս լավագույններից: Պարգևների ու պատվոգրերի հանձնման արարողությանը մասնակցում էին ՏԿԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՀԳՄՏՍԳՀ բաժնի պետ Արամ Անտոնյանը, ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը, ՀԿԽԸ Շիրակի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Լեռնիկ Մխիթարյանը:












