Նորություններ
Շնորհավոր Ձեր Մարտի 8-ը սիրելի կանայք
07.03.2015
Սիրելի մայրեր, հարգելի կանայք և աղջիկներ.
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գարնան զարթոնքի մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Հայ կինը փորձության պահեր շատ է ունեցել, սակայն, մշտապես տղամարդու հետ հավասարապես կիսել է թե դժվարությունը, թե դառնությունը, երբեք չկորցնելով հոգու վեհությունն ու կանացիությունը:
Այսօր էլ դուք շարունակում եք նույն նվիրումով ձեր ավանդն ունենալ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, պետության արժանի քաղաքացիների ձևավորման, ազգային արժեքների պահպանման գործում:
Սիրելի կանայք, թող այս գարնանային հիասքանչ տոնը Ձեզ պարգևի բազում շնորհներ, մայրության բերկրանք, խաղաղ կյանք և երջանիկ օրեր:
Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ հիշարժան և գեղեցիկ գարնանային այս տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն:
Ամենաջերմ բարեմաղթանքներով՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան