Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավոր Ձեր Մարտի 8-ը սիրելի կանայք

07.03.2015

Սիրելի մայրեր, հարգելի կանայք և աղջիկներ.

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գարնան զարթոնքի մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Հայ կինը  փորձության պահեր շատ է ունեցել, սակայն, մշտապես տղամարդու հետ հավասարապես կիսել է թե դժվարությունը, թե դառնությունը, երբեք չկորցնելով հոգու վեհությունն ու կանացիությունը:

Այսօր էլ դուք շարունակում եք նույն նվիրումով ձեր ավանդն ունենալ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, պետության արժանի քաղաքացիների ձևավորման, ազգային արժեքների պահպանման գործում:

Սիրելի կանայք, թող այս գարնանային հիասքանչ տոնը Ձեզ պարգևի բազում շնորհներ, մայրության բերկրանք, խաղաղ կյանք և երջանիկ օրեր:

Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ հիշարժան և գեղեցիկ գարնանային այս տոնի կապակցությամբ, մաղթում  առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն:

 

Ամենաջերմ բարեմաղթանքներով՝  Շիրակի մարզպետ  Ֆելիքս  Ցոլակյան

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36