Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքի ղեկավարի հերթական ընտրություն մարզի հինգ համայնքներում

16.03.2015

 

 
Մարտի 15-ին Շիրակի մարզի թվով հինգ համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, նրանցից երկուսում ընտրությունները կարելի էր համարել ներընտանեկան, քանզի առաջադրվել էին Արփենիում՝ համայնքի գործող ղեկավարի հարազատ եղբայրը, Կարմրավանի համայնքում՝ համայնքի ղեկավարի հորեղբոր տղան: Թե ինչով էր պայմանավորված ներընտանեկան հակամարտությունը, և արդյոք այն իրոք բնակչության կենսակերպի բարձրացմանն ուղղված քայլեր էին, թե զուտ ,,իշխանությունն,, իրենց ձեռքում պահելու լավագույն փորձ, ցույց կտա ժամանակը: Հակամարտության արդյունքները ստորև:
Շիրակի մարզի Արփենի համայնքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտանեկան ընտրություն:
Թիվ 33/1 ընտրատարածքի Արփենիի համայնքի ղեկավարի թեկնածու   էին առաջադրվել  եղբայրներ՝ համայնքի գործող ղեկավար 1975 թվականին ծնված Արսեն Անդրանիկի Առաքելյանը, և վերջինիս եղբայրը՝ 1979 թվականին ծնված Վահագն Անդրանիկի Առաքելյանը:
Արփենիի համայնքի ընտրողների թիվը 278 հոգի է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 131, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 0:
Ըստ նախնական տվյալների համայնքի գործող ղեկավար Արսեն Անդրանիկի Առաքելյանի օգտին կողմ են քվեարկել 35 ընտրող, հակամարտող եղբոր Արսեն Անդրանիկի Առաքելյանի օգտին կողմ են քվեարկել՝   96 ընտրող:
 
 
Հաջորդ ընտանեկան ընտրությունը համայնքի ղեկավարի համար տեղի ունեցավ Կարմրավանի համայնքում:
Թիվ 33/1 ընտրատարածքի Կարմրավանի համայնքի ղեկավարի թեկնածու   էին առաջադրվել   համայնքի գործող ղեկավար 1975 թվականին ծնված Ֆելիքս Ֆելիքսի Հարությունյանը և վերջինիս հորեղբոր որդին՝ 1962 թվականին ծնված Մանուկ Սարգսի Հարությունյանը:
Կարմրավանի համայնքի ընտրողների թիվը 193 հոգի է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 151, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 0:
Ըստ նախնական տվյալների համայնքի գործող ղեկավար Ֆելիքս Ֆելիքսի Հարությունյանի օգտին կողմ են քվեարկել 58 ընտրող, հակամարտող հորեղեղբոր որդու՝ Մանուկ Սարգսի Հարությունյանի օգտին կողմ են քվեարկել՝   93 ընտրող:
 
Մարտի 15-ին Շիրակի մարզի Հառիճի  համայնքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն:
Շիրակի մարզի թիվ 36/1 ընտրատարածքի Հառիճի համայնքի ղեկավարի թեկնածու   էր առաջադրվել համայնքի գործող ղեկավար, 1950 թվականին ծնված Ռոլանդ Նորայրի Նազարեթյանը:
Հառիճի համայնքի ընտրողների թիվը 883 հոգի է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 531, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 5:
Ըստ նախնական տվյալների համայնքի գործող ղեկավար Ռոլանդ Նորայրի Նազարեթյանի օգտին կողմ են քվեարկել 516 ընտրող:
 
 
 
 
 
Շիրակի մարզի Անուշավանի համայնքում նույնպես տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն:
Թիվ 36/1 ընտրատարածքի Անուշավանի համայնքի ղեկավարի թեկնածու   էր առաջադրվել  համայնքի գործող ղեկավար, 1959 թվականին ծնված Երվանդ Գեղամի Հակոբյանը:
Անուշավանի համայնքի ընտրողների թիվը 1552 հոգի է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 1027, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 32:
Չնայած համայնքի ղեկավարի համար պայքար չկար, սակայն ընտարական տեղամասում պայքար էր սկսվել ուրիշի փոխարեն ստորագրելու համար: Բողոքը գրանցվել է հանձնաժողովի նախագահի կողմից, ճիշտէ, այն էական նշանակություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա, պարզապես ավելորդ անգամ համոզվում ենք, որ դեռևս կան ընտրություններից և ընտրողներից շատ հեռու մնացած անձինք, ում դժբախտությունը միայն վերջիններիս համայնքներից երկարատև բացակայելու խնդրով է պայմանավորված: Ինչևէ, ըստ նախնական տվյալների համայնքի գործող ղեկավար Երվանդ Գեղամի Հակոբյանի օգտին կողմ են քվեարկել 971 ընտրող:
 
 
 
 
 
Շիրակի մարզի Սարակապիի համայնքում ևս տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն:
Թիվ 36/1 ընտրատարածքի Սարակապի համայնքի ղեկավարի թեկնածու   էր առաջադրվել  համայնքի գործող ղեկավար, 1974 թվականին ծնված Արծրուն Օրջոնիկի Խաչատրյանը:
Սարակապի համայնքի ընտրողների թիվը 452 հոգի է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 173, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 4:
Ըստ նախնական տվյալների համայնքի գործող ղեկավար Արծրուն Օրջոնիկի Խաչատրյանի օգտին կողմ են քվեարկել 166 ընտրող:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36